Թրամփը կոչ է արել Կոնգրեսին դադարեցնել «Գրին քարտ»-ի խաղարկությունը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին ընդունել համապատասխան օրենսդրություն՝ «Գրին քարտ»-ի՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի խաղարկության համակարգն արժանիքների վրա հիմնված ներգաղթով փոխարինելու, շղթայական ներգաղթը դադարեցնելու և մոտ 1,8 անօրինական ներգաղթյալների, որոնք ԱՄՆ են բերվել իրենց ծնողների կողմից փոքր տարիքում, քաղաքացիություն շնորհելու համար: Այդ մասին Թրամփը հայտարարել է իր առաջին ամենամյա «Երկրի դրության մասին» ուղերձում, հայտնում է NDTV-ն:
«Երկրի դրության մասին» ուղերձն ԱՄՆ նախագահի ավանդական ամենամյա ելույթն է Կոնգրեսի առաջ, որտեղ նա ներկայացնում է երկրում տիրող իրավիճակը:
«Ժամանակն է շարժվել արժանիքների վրա հիմնված իմիգրացիոն համակարգի ուղղությամբ, որտեղ կընդունվեն որակավորված մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել, որոնք կնպաստեն մեր հասարակությանը և կսիրեն ու կհարգեն մեր երկիրը»,- հայտարարել է Թրամփը:
Նա առաջարկել է իր իմիգրացիոն բարեփոխման ծրագրի չորս հիմնասյուն:
«Մեր համակարգի առաջին հիմնասյունն առաջարկում է ծնողների կողմից երիտասարդ տարիքում այստեղ բերված 1,8 միլիոն անօրինական ներգաղթյալների համար քաղաքացիության ճանապարհ, դա ներառում է մոտ երեք անգամ ավելի շատ մարդու, քան առաջարկում էր ԱՄՆ նախկին վարչակազմը: Մեր ծրագրի համաձայն՝ նրանք, ովքեր կբավարարեն կրթության և աշխատանքի պահանջները, լավ պահվածք կդրսևորեն, կկարողանան դառնալ ԱՄՆ լիիրավ քաղաքացիներ»,- ասել է Թրամփը:
Թրամփը որպես երկրորդ հիմնասյուն է ներկայացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը, իսկ որպես երրորդ հիմնասյուն՝ «Գրին քարտ»-ի վիճակահանության դադարեցումը:
Չորրորդ և վերջին հիմնասյունը նախատեսում է շղթայական ներգաղթի դադարեցում, որը, Թրամփի խոսքով, մինչ այժմ թույլ է տվել մեկ ներգաղթյալի երկիր բերել գրեթե անսահմանափակ քանակությամբ հեռավոր բարեկամների:
«Մեր ծրագրով մենք կենտրոնանում ենք բուն ընտանիքի վրա՝ սահմանափակելով երկիր գալու հնարավորությունը կանանց և փոքր երեխաների համար միայն: Այս առանցքային բարեփոխումն անհրաժեշտ է ոչ միայն մեր տնտեսության, այլև մեր անվտանգության և մեր ապագայի համար»,-ասել է նա:
«Այս չորս հիմնասյուները փոխզիջում են, որոնք կկարողանան ստեղծել ապահով, ժամանակակից և օրինական ներգաղթային համակարգ: Ավելի քան 30 տարի Վաշինգտոնը փորձել է լուծել այս խնդիրը՝ ապարդյուն: Այս Կոնգրեսը կարող է վերջապես օգնել, որ դա իրականություն դառնա: Եկեք միանանք, մի կողմ դնենք քաղաքականությունը և վերջապես անենք այդ գործը»,- օրենսդիրներին կոչ է արել Թրամփը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել