ԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբ
«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ճապոնիայից ժամանած ժամանակակից արվեստագետները Երևանում, Գորիսում, Վանաձորում և Սևանում անցկացրել են շուրջ 45 վարպետության դաս և ստեղծագործական աշխատարան՝ ավելի քան 600 մասնակցի համար։
Վարպետության դասերին զուգահեռ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում արվեստագետները ներկայացրել են իրենց ստեղծագործական ուղին, կիսվել մասնագիտական փորձով, ժամանակակից արվեստի վերաբերյալ մոտեցումներով և միջազգային գործունեության փորձառությամբ։
«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ արդեն չորրորդ անգամ։
Ծրագրին մասնակից արտերկրի արվեստագետներ՝
- Ֆրանկո Ցեզար Զանետտի (Իտալիա)՝ վիդեո և մուլտիմեդիա արտիստ, «Լույսի պատմություններ» աշխատարանի հեղինակ
- Հյուգո Բրիկու (Ֆրանսիա)՝ վիզուալ արտիստ, «Գլխարկ-դիմակներ» աշխատարանի հեղինակ
- Լյուբա Նաչկեբիա (Վրաստան)՝ խորեոգրաֆ, վրացական պարերի աշխատարանի ղեկավար
- Մարի Հանե (Գերմանիա)՝ դերասան և կատարողական արվեստագետ, թատրոնի աշխատարանի ղեկավար
- Արաշ Բահրամիաղդամ (Իրան)՝ վիզուալ արտիստ, «Պարող կարպետներ» աշխատարանի հեղինակ
- Չիակի Շիմիզու (Ճապոնիա)՝ նորաձևության դիզայներ, «BORO կիմոնո» աշխատարանի հեղինակ․ նա ներկայացրել է կարի և հագուստի վերանորոգման ճապոնական ավանդական արվեստը։
Արտերկրից ժամանած արվեստագետներն այցելել են Երևանի և մարզերի թանգարաններ ու մշակութային կենտրոններ, հանդիպումներ ունեցել հայ ժամանակակից արվեստագետների ու ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հաստատելով նոր մասնագիտական կապեր և քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն