Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ Նորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլար Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է 2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են

Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ
Սպորտ

Ռոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքը

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բելգիան 4։1 հաշվով ջախջախեց ԱՄՆ-ի ազգային ընտրանուն։ ԱՄՆ հավաքականից Մալիք Թիլմանը գոլի հեղինակ դարձավ խաղի 31-րդ րոպեին, իսկ բելգիացիներն առաջին անգամ մրցակցի դարպասը գրավեցին 9-րդ րոպեին։ Շառլ դե Կետերալեն  եւս մեկ գոլի հեղինակ դարձավ 33-րդ րոպեին։ Բելգիան ամերիկացիների դարպասը գրավեց եւս երկու անգամ։

Այս խաղին նախորդել էր աննախադեպ  քաղաքական սկանդալը,  երբ ՖԻՖԱ-ն Ֆոլարին Բելագունին թույլ տվեց մասնակցել այս խաղին` կարմիր քարտի որակազրկումը չեղարկելով։

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ դա եղել է ՖԻՖԱ-ի նախագահին Դոնալդ Թրամփի զանգից հետո։ Ավելին` ի հայտ են եկել նոր մանրամասներ։

Politico-ի եւ The Wall Street Journal-ի աղբյուրները պատմել են, թե ինչպես է նախագահի վարչակազմը Բալոգունի հեռացումից անմիջապես հետո սկսել լոբբինգ անել նրա որակազրկումը չեղարկելու համար։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Հովարդ Լյութնիկը եւ Սպիտակ տան աշխարհի առաջնության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Էնդրյու Ջուլիանին Բալոգունի հեռացումը համարել են «անարդարություն, որը պահանջում է միջամտություն ամենաբարձր մակարդակով»։ Խաղից մի քանի ժամ անց նրանք հեռախոսազրույց են ունեցել Թրամփի հետ եւ համոզել նախագահին, որ որակազրկումն անարդար է եւ վտանգում է Բելգիայի դեմ խաղում ԱՄՆ-ի հավաքականի հնարավորությունները։ Դրանից հետո Թրամփը հանձնարարել է իր թիմին գտնել այն չեղարկելու միջոց։

Լյութնիկն ու Ջուլիանին իրենց ծրագրերի մասին տեղեկացրել են ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որպեսզի այն պատրաստի բողոքարկումը, ինչպես նաեւ որոշել են դիմել Սպիտակ տան իրավաբաններին՝ կանոնակարգում հնարավոր իրավական բացեր գտնելու համար։

ԱՄՆ-ի հավաքականի խոշորագույն հովանավոր Սքոթ Գուդվինի մասնակցությամբ` Ջուլիանին սկսել է կոմպրոմատ հավաքել կարմիր քարտ ցույց տված բրազիլացի մրցավար Ռաֆայել Կլաուսի մասին․ Սպիտակ տանը ուսումնասիրել են նրա մասնակցությամբ նախկին վիճահարույց դրվագները՝ դրանք բողոքարկման ընթացքում որպես փաստարկ օգտագործելու համար։

Հաջորդ օրը՝ հուլիսի 3-ին, արդեն անձամբ Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։ Politico-ն գրում է, որ նրանք վաղեմի ընկերներ են, եւ Ինֆանտինոն բազմիցս այցելել է Սպիտակ տուն։ Զրույցի ընթացքում Թրամփը Ինֆանտինոյից հետաքրքրվել է կարմիր քարտերի համար որակազրկման գործող կանոններով, ինչպես նաեւ կոչ է արել վերանայել Բալոգունի վերաբերյալ որոշումը։ Ինֆանտինոն «համաձայնել է ուսումնասիրել հարցը», սակայն, ինչպես ընդգծել է WSJ-ի աղբյուրներից մեկը, որեւէ խոստում չի տվել։

Politico-ի փոխանցմամբ՝ այդ զրույցից հետո ամերիկյան բողոքարկմանը ընթացք է տրվել ՖԻՖԱ-ի իրավական եւ կարգապահական ընթացակարգերով։ Հուլիսի 5-ին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն չեղարկել է Բալոգունի որակազրկումը։ Դրա պաշտոնական հիմք է դարձել կարգապահական օրենսգրքի 27-րդ հոդվածը, որի համաձայն կոմիտեն, «եթե դա թույլատրելի համարի», կարող է որակազրկումը փոխարինել պայմանական պատժով։ Բալոգունին նշանակվել է մեկ տարվա փորձաշրջան։

Կարգապահական կոմիտեն իր որոշման որեւէ հիմնավորում չի ներկայացրել (կանոնակարգով պարտավոր չէր դա անել)։ Դրանից հետո ՖԻՖԱ-ում պաշտոնապես միայն հիշեցրել են, որ Ինֆանտինոն եւ կազմակերպության ղեկավարությունը պաշտոնական ազդեցություն չեն կարող ունենալ կարգապահական կոմիտեի վրա։ 18 անդամից կազմված մարմինը, ըստ կազմակերպության կանոնադրության, գործում է նախագահից եւ գործադիր կոմիտեից անկախ։

Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ որակազրկման չեղարկումից հետո Թրամփը կրկին զանգահարել է Ինֆանտինոյին։

ՖԻՖԱ-ի որոշումն արդեն բացահայտ քննադատել է ՈՒԵՖԱ-ն։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պաշտոնապես ՖԻՖԱ-ից պահանջել է տրամադրել որոշման պատճենը, նիստի արձանագրությունները եւ ընթացակարգի իրավական հիմնավորումը, ինչպես նաեւ պատրաստվում է վիճարկել Բալոգունի՝ հանդիպմանը մասնակցելու իրավունքը։

«Մենք մտադիր ենք առաջիկա ժամերին, օրերին եւ ամիսներին շարունակել պայքարը՝ պաշտպանելու էթիկայի հիմնարար սկզբունքները, արդար մրցակցությունը եւ ընդհանրապես ֆուտբոլի շահերը»,- հայտարարել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Չափազանց դրամատիկ ու լարված այս ոչ մարզական պայքարից հետո ու ԱՄՆ- Բելգիա հանդիպումից առաջ, ոչ պակաս լարված ու դրամատիկ, բայց արդեն մարզական պայքարում անցավ Պորտուգալիա- Իսպանիա հանդիպումը։

Իսպանիայի հավաքականը 1։0 նվազագույն հաշվով առավելության հասավ պորտուգալացիների նկատմամբ։

Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդար ավագը` Կրիշտիանու Ռոնալդուն, որը հայտարարել էր, որ սա իր վերջին աշխարհի առաջնությունն է, այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքը` դառնալ աշխարհի չեմպիոն։ Դրա համար արժեր արտասվել։ Բայց մինչ այդ նա մոտեցավ տրիբունաներին եւ շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին։

armradio.am