Արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝ հատկապես երեխաների համար, հայտնում է Reuters-ը։
«Տեխնոլոգիան, որը կարող է վերաձևավորել տնտեսությունները, փոխակերպել աշխատանքների բնույթը, ազդել ընտրությունների վրա և խախտել անվտանգային հավասարակշռությունը, ներդրվում է ավելի արագ, քան որևէ մեկը, այդ թվում և այն ստեղծողները, կարող են հասցնել դրա հետևից», – հուլիսի 6-ին Ժնևում ասել է Անտոնիու Գուտերեշը ԱԲ թեմայով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Նորարարությանն անհրաժեշտ են սահմանափակող պատնեշներ… Եթե ԱԲ-ն պետք է լինի հզոր, այն պետք է կառավարվի», – ասել է Գուտերեշը ներկաներին։
Ժնևում առաջին անգամ անցկացվող ՄԱԿ-ի` ԱԲ կառավարման գլոբալ երկխոսության (U.N. Global Dialogue on AI Governance) նպատակն է քննարկել, թե ինչպես է անհրաժեշտ սահմանել կանոններ՝ նվազեցնելու ԱԲ-ի հնարավոր վնասները, ինչպես նաև օգտվելու դրա հնարավորություններից։
Պատվիրակները կքննարկեն ՄԱԿ-ի աջակցությամբ գործող և 40 փորձագետներից կազմված անկախ գիտական հանձնաժողովի զեկույցը, որը կներկայացնի ԱԲ-ի առաջին գլոբալ, անկախ գիտական գնահատման արդյունքները։
Ավելի համապարփակ զեկույցը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ երկրորդ համաշխարհային հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն