Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է 2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ Ղազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ը ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ Փաշինյան Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Մշակույթ

Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը

Equinox (գիշերահավասար) երաժշտական առաջին փառատոնը, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Գառնու տաճարում, թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին կհամախմբի կենդանի հնչողությամբ էթնիկ երաժշտության և էլեկտրոնային ռիթմերի շուրջ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնին կմասնակցի երաժիշտների մի ամբողջ աստղաբույլ. Ջիվան Գասպարյան կրտսեր (դուդուկ), Արտո Թունչբոյաջյան (հարվածային գործիքներ և վոկալ), Արտյոմ Մանուկյան (թավջութակ), Նիկոլայ Մադոյան (ջութակ), Անահիտ Վարդանյան (էլեկտրոնային ստեղնաշարային գործիքներ): Փառատոնի հատուկ հյուրն է դիջեյ Էխոնոմիստը (Echonomist) Հունաստանից:

Գառնու տաճարի խորհրդավոր մթնոլորտն ու երաժշտական ոճերի յուրօրինակ համադրությունը խոստանում են ձևավորել այս ամառվա գլխավոր երաժշտական իրադարձությունը։

Նախաձեռնության հեղինակ Թովմաս Մարտիրոսյանի խոսքով՝ նման ձևաչափի փառատոն Հայաստանում դեռ չի անցկացվել: «Պատկերացնո՞մ եք դուդուկը, ջութակը, թավջութակն ու այլ գործիքներ հնչում են էլեկտրոնային երաժշտության հետ։ Իհարկե, նախնական պատկեր երաժիշտները ստանում են, բայց փառատոնային համերգին կենդանի հնչողությամբ բացառիկ ելույթներ են սպասվում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ»,-տեղեկացնում է նա:

Մարտիրոսյանն ընդգծում է՝ աշխարհում ֆոլկ երաժշտությունը բեմում այնքան էլ հաճախ չէ համադրվում էլեկտրոնային երաժշտության հետ. հիմնականում ստուդիական ձայնագրություններ են արվում և հրապարակվում համացանցում։ Կենդանի ելույթների համար բարձր պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ, ուստի մեկ գաղափարի շուրջ են համախմբել լավագույններին:

Կարծում է՝ փառատոնը կարող է հետաքրքրել երաժշտության տարբեր ժանրերի սիրահարներին: «Մեր հայրենակիցներին դուր կգա Արտո Թունչբոյաջյանին ունկնդրել էլեկտրոնային ձևաչափով, հայկական դուդուկի երկրպագուներին կարող է զարմացնել դուդուկի նոր հնչողությունը: Ջիվան Գասպարյանը, Արտո Թունչբոյաջյանը, Նիկոլայ Մադոյանը միջազգային լայն ճանաչում ունեն։ Անահիտ Վարդանյանը, որը բնակվում է Գերմանիայում, ճանաչված է ամբողջ Եվրոպայում, Հայաստանում ևս ունի ակտիվ լսարան, Արտյոմը մի քանի տարի է՝ հետաքրքրված է էլեկտրոնային երաժշտությամբ, իսկ դիջեյ Էխոնոմիստը Հունաստանում լավագույն դիջեյների հնգյակում է և մեծ ոգևորությամբ է սպասում փառատոնին»,-ասում է Մարտիրոսյանը:

Equinox-ի կարևոր նպատակներից է երաժշտության միջոցով նպաստել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը, դրանց նկատմամբ հետաքրքրության մեծացմանը ոչ միայն ամռան ընթացքում, այլև մյուս ամիսներին:

«Փառատոնային համերգները նախատեսվում են տարվա մեջ չորս անգամ, չորս տարբեր եղանակների և չորս տարբեր տարածքներում։ Նախընտրում ենք այն կազմակերպել պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույցների տարածքներում։ Ընտրելու ենք նաև ոչ այնքան հայտնի հուշարձանները, ամրոցները.  քանի որ սա առաջին փառատոնն է, նպատակահարմար գտանք այն անցկացնել Գառնու տաճարում, որը հանրայնացման խնդիր չունի»,-եզրափակում է Թովմաս Մարտիրոսյանն ու անմոռանալի երեկո խոստանում: