Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության կառավարման խնդիրներին՝ նշելով, որ դրանք կապված են մարդատար ավտոմեքենաների քանակի աճի հետ։ «Այո՛, արհեստական բանականությամբ լուսացույցերի ներդրումը մեր ծրագրում է, այո՛, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը, երեք հիմնական գիծը, մեր առաջնահերթությունն է լինելու։
Ես լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ՝ մինչև իսկ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումներ, մարդկանց ազատության սահմանափակումներ։ Բայց դրանք, նուրբ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Որովհետև, եթե մենք որոշակի նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մեքենաների քանակը, որ առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք ու փոքր կենտրոն, իրականում բերում է մի իրավիճակի, երբ որևէ մեկը մեքենայով բակից դուրս գալուց հետո չի կարող առաջ շարժվել։
Այն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն իսկ գործողություններ է պահանջում։ Բայց այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական՝ այն ժամանակ, երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ մարդը հասկանում ու իր աչքով տեսնում է, որ Երևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մարդատար մեքենայով տեղաշարժվելը։ Երբ մարդը տեսնում է, որ քաղաքի մուտքերի մոտ ունենք հարմարավետ ավտոկայանատեղիներ ու ունենք հանրային տրանսպորտ, որն իրեն հասցնում է էականորեն ավելի արագ, քան մնացած մարդատար մեքենաները»։
Քաղաքապետը նաև շեշտել է. «Երևան քաղաքում ամենասուր խնդիրը, որ էս պահի դրությամբ առկա է, խցանումների խնդիրն է։ Դրանց հիմնական պատճառը մարդատար մեքենաների ահագնացող քանակի աճն է քաղաքում, որը պետք է կառավարել, որի համար պետք են նոր լուծումներ»։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն