Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները Գաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը Մոսկվա Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանությունԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանըԿանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. ՊեսկովՏիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումներըԳաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը ՄոսկվաՎթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներԹմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվելՍոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-իցԿահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշներըՍև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԱրսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստըԻրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիներըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՁերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը
Ավտո

Կառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգում

Կառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշել է, որ  առաջինը վերաբերում է թվայնացման մեր հանձնառության շրջանակներում այս ոլորտում արդյունավետ կառավարում երաշխավորելուն.

«Այս պահի դրությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ, օրինակ, բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում՝ «Արմեդի» հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված, շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք, օրինակ՝ կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունենալ։ Հընթացս, երբ բացահայտում ենք այդ հանգամանքը, նոր միայն դադարում է վարորդական իրավունքը։ Բայց այս պահի դրությամբ համագործակցություն ենք երաշխավորում «Արմեդի» հետ և  կկարողանանք ավտոմատ եղանակով այս հանգամանքները բացահայտել, և անգամ, երբ քաղաքացին չի գալիս հաշվառման-քննական ստորաբաժանում, բայց մենք ազդակ ենք ստանում «Արմեդից», սա հիմք է հանդիսանալու իրավունքի դադարման համար»։

Ըստ նախարարի՝ երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննությունը հանձնելու դեպքում դրա դրական արդյունքը պահպանելու ժամանակահատվածին։ Այս պահի դրությամբ, տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում մեկ տարի ժամանակ ունեն  քաղաքացիները՝ գործնական քննությունը հաղթահարելու՝ պահպանելով տեսական քննության արդյունքները։

«Մենք նախատեսում ենք, որ մեկ տարվա փոխարեն երկու տարի հնարավոր կլինի պահպանել տեսական քննության դրական արդյունքը, հետո արդեն հերթագրվել և գործնական քննության համար օր որոշարկել»,-ասել է Արփինե Սարգսյանը։

Երրորդ փոփոխությունը, ըստ նախարարի, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին. «Այս պահի դրությամբ շատ են քննարկումները, որ մենք, օրինակ, թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք նաև ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Հիմա դարձնում ենք շատ ավելի նույնական․ կոնկրետ կարգին կամ ենթակարգին բնորոշ հարցեր պետք է նախատեսվեն հարցաշարում, ինչը կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Այս փոփոխությունն առաջարկում եմ ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից, որպեսզի հասցնենք մեր թվային համակարգերը հարմարեցնել այս փոփոխությանը»։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ վերջին փոփոխությունը ևս  քաղաքացիների հետ երկխոսությունից է ի հայտ եկել. «Վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը, և դրա հիման վրա Կառավարության որոշումը պետք է սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը։ Նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում, և մնացած ընթացակարգերը, որոնք նախատեսված են, մտնում են գործընթացի մեջ, և քաղաքացիները կարող են դիմել՝ իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը»։

ՆԳ նախարարը նաև հավելել է, որ կարող են դիմել, վճարել 50 հազար դրամ և առանց քննության վերականգնել վարորդական իրավունքի վկայականը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշումը և հանձնարարել նախարարությանը՝ պատշաճ իրազեկում ապահովել։ Վարչապետը տեղեկացրել է, որ նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։

«Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։