Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել «ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի Զինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձ Մենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեք Աշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվել Բժիշկները չեն թույլատրել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարան Մարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթող Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԿՀՎ տնօրենը չհայտարարված այցով մեկնել է Մոսկվա Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության ամփոփում. Սուրեն Պապիկյանն ընդունել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին «Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

Թայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվիԶինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձՄենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեքԱշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվելԲժիշկները չեն թույլատրել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարանՄարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթողՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվելՔննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնումԿՀՎ տնօրենը չհայտարարված այցով մեկնել է ՄոսկվաՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության ամփոփում. Սուրեն Պապիկյանն ընդունել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանությունԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանըԿանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. ՊեսկովՏիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումներըԳաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը ՄոսկվաՎթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներԹմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվելՍոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-իցԿահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշներըՍև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԱրսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստըԻրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիներըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել է
Ավտո

Վարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը վերաբերում է վարորդական վկայականներին։

«Որոշման նախագծով առաջարկում ենք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ հաշվառման-քննական ծառայությունների շրջանակներում մենք անընդհատ շարունակում ենք երկխոսությունը քաղաքացիների հետ, և առավելապես քաղաքացիների և նախարարության միջև տեղի ունեցած երկխոսության շրջանակներից դուրս ենք բերում լուծումներ և դրանք արդեն տարբեր փաթեթների շրջանակներում փորձում ենք կարգավորել։

Առաջինը վերաբերում է թվայնացման մեր հանձնառության շրջանակներում այս ոլորտում արդյունավետ կառավարում երաշխավորելուն։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այս պահի դրությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ, օրինակ, բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում՝ «Արմեդի» հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված, շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունենալ։ Հընթացս, երբ բացահայտում ենք այդ հանգամանքը, նոր միայն դադարում է վարորդական իրավունքը։ Բայց այս պահի դրությամբ համագործակցություն ենք երաշխավորում «Արմեդի» հետ, երբ կկարողանանք ավտոմատ եղանակով այս հանգամանքները բացահայտել, և անգամ երբ քաղաքացին չի գալիս հաշվառման-քննական ստորաբաժանում, բայց մենք ազդակ ենք ստանում «Արմեդից», սա հիմք է հանդիսանալու իրավունքի դադարման համար։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննությունը հանձնելու դեպքում դրա դրական արդյունքը պահպանելու ժամանակահատվածին։ Այս պահի դրությամբ, տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում մեկ տարի ժամանակ ունեն մեր քաղաքացիները՝ գործնական քննությունը հաղթահարելու՝ պահպանելով տեսական քննության արդյունքները։

Պիտի փաստեմ, որ վերջին տարիներին հատկապես բավական մեծացել է հաշվառման-քննական ծառայություններին դիմելու թիվը, աճ ունենք բավականին, և հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ այս մեկ տարին բավարար չի լինում անձանց՝ դիմելու և գործնական քննությունը հաղթահարելու համար։ Երկրորդ իրավիճակում շատ են դեպքերը, երբ գործնական քննությունների բազմաթիվ արդյունքներ բացասական են լինում, և կրկին մեկ տարվա ժամանակահատվածը բավարար չի լինում այս տեսանկյունից։ Երրորդ իրավիճակը՝ շատ են դիմում նաև այս առումով քաղաքացիները. մեկ տարվա ընթացքում չեն հասցնում ավարտել ավտոդպրոցներում իրենց ուսումնառությունը և խնդրում են, որպեսզի հետաձգվի քննությունը։ Սա շատ դրական ազդակ է, որովհետև սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր անցնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ մեկ տարվա փոխարեն երկու տարի հնարավոր կլինի պահպանել տեսական քննության դրական արդյունքը, հետո արդեն հերթագրվել և գործնական քննության համար օր նշանակել։

Երրորդ փոփոխությունը, որը կրկին գալիս է մեր քաղաքացիներից, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին։ Այս պահի դրությամբ շատ են քննարկումները, որ մենք, օրինակ, թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք նաև ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Հիմա դարձնում ենք շատ ավելի նույնական․ կոնկրետ կարգին կամ ենթակարգին բնորոշ հարցեր պետք է նախատեսվեն հարցաշարում, ինչը կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Այս փոփոխությունն առաջարկում եմ ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից, որպեսզի հասցնենք մեր թվային համակարգերը հարմարեցնել այս փոփոխությանը։

Վերջին փոփոխությունը, որը ևս մեր քաղաքացիների հետ երկխոսությունից է ի հայտ եկել։ Վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը, և դրա հիման վրա Կառավարության որոշումը պետք է սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը։ Նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում, և մնացած ընթացակարգերը, որոնք նախատեսված են, մտնում են գործընթացի մեջ, և քաղաքացիները կարող են դիմել՝ իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը»,- ասաց Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ կարող են դիմել, վճարել 50 հազար դրամ և վերականգնել վարորդական իրավունքի վկայականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ նախատեսվող նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։

«Մենք նախկինում խոսել ենք, որ այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են զրկվել, այս կարգավորումը չի տարածվելու, այսինքն՝ զուտ վարչական կարգով զրկումների վրա է տարածվելու։

Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է։ Երկրորդը՝ ինձ ուղղված նամակների բովանդակությանը ծանոթանալիս վերականգնվում է այն համոզմունքը, որ նախկինում քննությունները, թեստերը առանձնապես պրակտիկ նշանակություն չեն ունեցել, գուցե այն տրամաբանությամբ էլ գրվել են, որ հնարավոր չլինի դրանք հանձնել, մարդիկ գան, հանգիստ վճարեն, բոլորը գոհ ու երջանիկ լինեն։ Բայց քանի որ մենք հիմա մտել ենք իրական քննությունների փուլ, մարդիկ կան, որ իսկապես նկարագրում են իրավիճակներ, որոնց դեպքում ասում ես՝ այստեղ մի քիչ տրամաբանությունն այն չէ։ Ես ամիսներ առաջ նախարարին հանձնարարել եմ աշխատել, որպեսզի թեստերն ու քննությունների ընթացքը բերենք տրամաբանորեն ճիշտ վիճակի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։