ՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովին
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ակադեմիական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Հունգարիայում կայացած «QS Higher Ed Summit: Europe 2026» հեղինակավոր գագաթնաժողովին՝ ամրապնդելով միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում:
Գագաթնաժողովի կազմակերպիչը QS (QS Quacquarelli Symonds)-ն էր, որը հայտնի է համալսարանների միջազգային QS World University Rankings վարկանիշավորմամբ։
«QS Higher Ed Summit։ Advanced Business Skills Forum» միջոցառման շրջանակում Սարգիս Հայոցյանը հանդես է եկել զեկույցով՝ անդրադարձ կատարելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում վերջին տարիներին իրականացված լայնածավալ իրավական և համակարգային բարեփոխումներին ու արձանագրված ձեռքբերումներին, «Ակադեմիական քաղաք» ծրագրի տեսլականին, Հունգարիայի և, ընդհանուր առմամբ, ԵՄ երկրների հետ համագործակցության զարգացման հնարավորություններին և Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի ինտեգրմանն ուղղված քայլերին։
Միջոցառման շրջանակում «Ակադեմիական քաղաք Հայաստան» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանի և QS-ի փոխտնօրեն Բեն Սոութերի միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որով սկիզբ է դրվելու ՀՀ որոշ բուհերի համար QS միջազգային վարկանիշավորման կազմակերպության կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցման գործընթացին:
«QS Higher Ed Summit: Europe 2026» միջոցառումներին մասնակցել և բանախոսությամբ հանդես են եկել 60 երկրների ներկայացուցիչներ՝ ավելի քան 600 համալսարանների ղեկավարներ, գիտնականներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովի շրջանակում կայացել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի առանձին աշխատանքային քննարկումները QS-ի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում նախանշվել են ապագա համագործակցության գործնական քայլերին վերաբերող հարցեր։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...