ԱԱ-2026․ Ֆրանսիան պարտության մատնեց Սենեգալին, Մբապեի դուբլը (տեսանյութ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Սենեգալի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով (տեսանյութ)։
66-րդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեի փոխանցումն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։
82-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան, որին գոլային փոխանցում կատարեց իտալական «Միլանի» 31-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն (տեսանյութ)։
Ավելացված 5-րդ րոպեին Սենեգալի հավաքականից հաշվի տարբերությունը կրճատեց ՊՍԺ-ի 18-ամյա հարձակվող Իբրահիմ Մբայեն (տեսանյութ)։
Ավելացված 6-րդ րոպեին դարձյալ Օլիսեի փոխանցումից հետո դուբլ ձեւակերպեց Մբապեն (տեսանյութ)։
Երկրորդ տուրում Ֆրանսիան հունիսի 22-ին կմրցի Իրաքի թիմի հետ, Սենեգալի մրցակիցը կլինի Նորվեգիան։


















































Կոլումբիան հաղթեց Ուզբեկստանի ընտրանուն, Գանան առավելության հասավ Պանամայի նկատմամբ
Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին
Անգլիան պարտության մատնեց Խորվաթիային (տեսանյութ)
Լիոնել Մեսսին կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդը
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրու...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...