Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները ԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal Ե՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունը Սկսվել է ծիրանի արտահանումը Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ» Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումները Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են

Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. ՈւիթքոֆՍկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասինՊենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street JournalԵ՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունըԵվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. ԶելենսկիՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համարՓեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործումՌուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներումՍկսվել է ծիրանի արտահանումըԱշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումներըԵրեւանում եւ Գյումրիում կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնըԴրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւԻնչպիսի եղանակ է սպասվում այսօրՇվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել ենՄեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչներըՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլերՖրանսիայում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանըԱրա Նաջարյանն ավարտել է պաշտոնավարումը Գլենդելի քաղաքային խորհրդումԱՄՆ զինված ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստների շրջափակումըՔննարկվել են Հայաստան-Լիտվա առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենԴեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերումԻրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում«Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»ԱՄՆ փոխնախագահը չի մեկնի Շվեյցարիա՝ Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանըԱվինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվելՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլՖիլիպինների ափերի մոտ գտել են ճապոնական «դժոխքի նավը», որը խորտակվել էր Երկրորդ աշխարհամարտին՝ 1000 ռազմագերիներովԴարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավԳիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքըԸնդամենը 51 ավտոմեքենա․ Porsche-ը Մեծ Բրիտանիայում իր 75-ամյակը նշել է բացառիկ 911 GT3-ի թողարկմամբՄոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերովԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանինՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՀայաստանի նոր կենսաչափական փաստաթղթերն ու թվային ինքնության մոդելը ներկայացվել են միջազգային հարթակումՄեր տնտեսությունը ադապտացիայի բավական լավ տեմպեր է ցույց տալիս, և մենք ուզում ենք դա քաջալերել. ՓաշինյանՆոր կարգավորումներ են առաջարկվում քաղաքացիական օրենսդրությունումԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարարՆերդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստինԱռավել հստակ և համապարփակ կկանոնակարգվի դեղերի շրջանառության ոլորտը. նախագիծԵրեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. ՊապոյանՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց
Թոփ-լուրեր

Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը նախատեսում է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, այդ թվում՝ Լիբանանում: Այս մասին վկայում է հուշագիրը, որի ենթադրյալ տեքստը հրապարակել է Al Arabiya հեռուստաալիքը։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է վերացնի Հորմուզի նեղուցի մերձակայքում սահմանված ծովային շրջափակումը։ Իրանը, իր հերթին, պարտավորվում է ապահովել Պարսից ծոցում առևտրային նավերի երթևեկության վերականգնումը՝ հասցնելով այն մինչպատերազմական մակարդակի։

Թեհրանն ու Վաշինգտոնը նաև պարտավորվում են շարունակել բանակցությունները և առավելագույնը 60 օրվա ընթացքում հասնել վերջնական համաձայնության։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

CNN-ի տեղեկություններով՝ համաձայնագիրը չի ներառում Իսրայելի զորքերի դուրսբերման պահանջը Լիբանանից։ Դրան զուգահեռ, Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ իրենց չեն համարում այս համաձայնագրի կողմ և դրա դրույթներով կապված չեն:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից անկախ՝ Իրանին չի թույլատրվի ունենալ միջուկային զենք։

«Համաձայնագիր լինի, թե ոչ, Իրանը միջուկային զենք չի ունենա՝ ոչ այսօր, ոչ վաղը։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա»,- ասել է նա։

Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Իսրայելը պատրաստվում է պահպանել իր ռազմական ներկայությունը Գազայի հատվածում, Լիբանանի հարավում և Սիրիայում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի իր անվտանգության համար։

Միևնույն ժամանակ Իսրայելի ընդդիմությունը կոշտ քննադատում է վարչապետին՝ պնդելով, որ ԱՄՆ–Իրան համաձայնագիրը դիվանագիտական պարտություն է Իսրայելի համար։ Ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յաիր Լապիդի խոսքով՝ Իսրայելը հայտնվել է բարդ իրավիճակում, որտեղ ստիպված է ընտրություն կատարել սեփական ռազմական գործողությունների և իր գլխավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների միջև։

Reuters-ի հետ զրույցում իսրայելցի մի շարք պաշտոնյաներ անանուն հայտարարել են, որ Իսրայելում համաձայնագիրը գնահատում են որպես անբարենպաստ և կարծում են, որ Վաշինգտոնի ու Թեհրանի բանակցությունների վրա իրենց ազդեցությունը սահմանափակ է եղել։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենն էլ հայտարարել է, որ եթե Իրանը փորձի վերականգնել իր միջուկային կամ հրթիռային ծրագրերը, Իսրայելը պատրաստ կլինի գործել ինքնուրույն։

Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից նման համաձայնության աջակցությունը կարող է պահպանել Իրանի ազդեցությունը Լիբանանում, ինչը դժգոհություն է առաջացնում Իսրայելում։ Վերլուծաբանները նաև զգուշացնում են, որ եթե Իսրայելը փորձի խոչընդոտել համաձայնագրի իրականացումը, դա կարող է լուրջ լարվածություն առաջացնել Վաշինգտոնի և Թել Ավիվի հարաբերություններում։