Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը սիրով հրավիրում է մասնակցելու ուրախ, գունեղ և հետաքրքիր տոնական միջոցառման։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 11։00-ին՝ ՆԳՆ փրկարար ծառայության հրապարակում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան փողոց 109/8)։
Փոքրիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, ճանաչողական և իրազեկող խաղեր, թեմատիկ մրցույթներ, հետաքրքիր առաջադրանքներ, նվերներ ու լուսանկարման անկյուն։
«Փոքրիկ ոստիկան», «Փոքրիկ փրկարար» և «Փոքրիկ քաղաքացի» ինտերակտիվ գոտիներում երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ծրագրերի, իրենց ուժերը կփորձեն թեմատիկ «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղում, կծանոթանան նոր կենսաչափական անձնագրին և առաջին անգամ անձնագրավորման գործընթացին։
Տոնական մթնոլորտը կապահովեն սիրված մուլտհերոսները, փորձառու խաղավարները, կլինեն նաև փրփուրե և փուչիկների շոուներ, ավազով նկարչություն, ակվագրիմ, բատուտ և շրջիկ գնացք։
«Եկե՛ք միասին ստեղծենք մանկության ամենագեղեցիկ հիշողությունները և տոնենք երեխաների օրը ժպիտներով և հետաքրքիր անակնկալներով»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:


















































Երեխաները՝ իրենց իրավունքների և դրանց պաշտպանության կարևորության մասին․ ԱՍՀՆ
Կանաչ ապագա՝ փոքրիկների ձեռքերով. Մեղրիի դպրոցականները մասնակցել են «Հյուսիս-հարավի» ծառատունկին
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Երևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնը
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է