Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ
Top-News.am-ը սրտանց շնորհավորում է ընթերցողների, ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:
Շնորհակալ ենք, որ 2017-ին մեզ հետ էիք, վստահ ենք, որ 2018-ին եւս կլինեք մեզ հետ, իսկ մենք խոստանում ենք լինել ավելի լավը եւ կատարելագործվել յուրաքանչյուր նոր օր:
ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին մաղթում ենք առողջություն, երջանկություն, եւ որ վերջապես հասկանան, որ ազգի համար ամենագերագույն արժեքը պետականությունն է: Պահպանենք մեր պետությունը, սիրենք այն, հպարտանանք նրանով:
Հիշեք, որ պետությունը մեզնից յուրաքանչյուրն է եւ ոչ միայն ղեկավարությունը: Մաղթում ենք, որ սերը մուտք գործի յուրաքանչյուր մարդու սիրտը, որ սերը թեւածի բոլոր ընտանիքներով: Հիշժեք, որտեղ սեր, այնտեղ էլ հարստություն եւ առողջություն:
Բոլորս սպասում ենք փոփոխությունների եւ վստահ եղեք, որ փոփոխությունները դրական կլինեն, եթե մենք հավատանք դրան, հավատանք եւ մեր փոքրիկ լուման դնենք զարգացման ճանապարհին:
Մեր ընթերցողներին մաղթում ենք արժանապատվություն, բարեկեցություն եւ արժանապատիվ աշխատանք՝ արժանապատիվ աշխատավարձով: Աստծո կամոք թող մեր երկրում իշխի խաղաղությունը, որ սահմաններում լինի անդորր եւ մեր զինվորները խաղաղ ծառայությունից հետո վերադառնան իրենց ընտանիքներ:
Top-News.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել