2017թ. թոփ 10 իրադարձությունները
Ներկայացնում ենք անցնող՝ 2017թ. աշխարհում տեղի ունեցած թոփ տասը իրադարձությունները:
1. Հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոն ստանձնեց Դոնալդ Թրամփը:
Նրա ընտրությունը շատերի համար անակնկալ դարձավ, քանի որ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ամիսներ շարունակ մարդկանց թյուրիմացության մեջ էին գցում, սոցհարցումների արդյունքները ներկայացնելով գլխիվայր շրջված:

2. Մայիսին Ֆրանսիայի նախագահ ընտրվեց Էմանուել Մաքրոնը:
Երիտասարդ, քաղաքականություն նոր ոտք դրած երիտասարդը ստացավ մոտ քսան միլիոն ձայն կամ ընտրողների ձայների 66 տոկոսը:
3. Հոկտեմբերին Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի արդյունքները Մադրիդը չճանաչեց:
Կատալոնիայի քաղաքական իշխանությունը Կառլես Պուչդեմոնի գլխավորությամբ գնացին արկածախնդրության եւ հռչակեցին երկրամասի անկախությունը, այն դեպքում, երբ յոթ միլիոն բնակչության ընդամենը երեք միլիոնն են կատալոնացիներ: Բնականաբար, կեղծ հանրաքվեի արդյունքները չճանաչվեց եւ նշանակվեցին արտահերթ ընտրություններ:

4. Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերին միջուկային փորձարկում իրականացրին:
Հյուսիսկորեական իշխանությունները փորձարկեցին ջրածնային ուժ, որի ուժգնությունը ութ անգամ ավելի էր քան Հիրոսիմայի վրա նետված ատոմբային ռումը: ԱՄՆ-ը եւ շատ այլ երկրներ մտածում են հյուսիսկորեական իշխանությունների դեմ խիստ պատժամիջոցների մասին:
5. Ռուսաստանին արգելեցին մասնակցել 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին:
Դոպինգ-սկանդալը, որում հայտնվեց Ռուսաստանը, հանգեցրեց նրան, որ այդ երկրին արգելեցին մասնակցել օլիմպիական խաղերին: Սա աննախադեպ իրադարձություն է:
6. Իրաքի Քրդստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեցին անկախությանը, բայց Քրդստանի քաղաքական իշխանությունն այդպես էլ անկախության հռչակման խիզախություն չունեցան:
7.Մեծ Բրիտանիայում կայացան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Հաղթանակ տարավ պահպանողական կուսակցությունը:

8. Մայիսին Իրանի նախագահ վերընտրվեց Հասան Ռուհանին:

9. Սիրիայից եւ Իրաքից գրեթե ամբողջովին դուրս մղվեցին, այսպես կոչված, Իսլամական պետության զինյալները, իսկ կազմակերպության առաջնորդները կամ փախան կամ զոհվեցին:
10. Ավելի քան երեսնամյա կառավարումից հետո զինվորականների ճնշմամբ հրաժարական տվեց Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն:

Top-News.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել