Եվրամիության հետ գործակցությունը Երևանը դիտարկում է որպես երկարաժամկետ ռազմավարություն
Եվրամիության հետ գործակցությունը Երևանը դիտարկում է որպես երկարաժամկետ ռազմավարություն՝ միաժամանակ պահպանելով արտաքին քաղաքական բալանսը՝ շեշտել է Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։ Եթե անգամ Հայաստանը չդառնա ԵՄ անդամ, միևնույն է՝ մենք շահելու ենք այս քայլերից՝ ասել է վարչապետը։ ԵՄ ինտեգրման քայլերից են խոսել նաև պետական այլ պատասխանատուներ։
Եվրամիության հետ գործակցությունը ոչ թե ձևական գործընթաց է, այլ բարեփոխումների իրական գործիք, որով պետք է խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ գտնենք՝ ասում է Փաշինյանը եվրոպացի և հայ պաշտոնյաների հետ հանդիպմանը։
«Առանցքային նպատակն այն է, որ մենք ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տրված սխալներն ուղղելու»։
Փաշինյանի խոսքով՝ անդամակցության հարցը կախված է ԵՄ քաղաքական որոշումներից, ու եթե նույնիսկ ԵՄ-ն որոշի չընդլայնվել ու Հայաստանը չդառնա ԵՄ անդամ, Հայաստանը արդեն իսկ շահում է՝ բարեփոխումների և եվրոպական չափանիշներին համապատասխանելով։
Այս համատեքստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շեշտում էCEPPA-ի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրւ ուղղությամբ արվող քայլերը։ Դրանք ընդլայնվեցին՝ նախորդ տարեվերջին Բրյուսելում ԵՄ-Հայաստան ռազմավարական գործակցության նոր փաստաթղթերով։
«Մենք ամեն ինչ գիտենք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ, ի վերջո, համապատասխանենք համաձայնագրին և կատարենք մեր առջև դրված խնդիրը։ Մենք այն միտքն ունենք, որ տնային աշխատանքը, որ պետք է կատարվի, բազմասպեկտ է, բազմաշերտ է և ունենք հանձնարարություն՝դա օր առաջ կատարելու, և այս նոր ճանապարհային քարտեզը տալու է մեզ նոր հնարավորություններ՝ ավելի արդյունավետ, արագ և որակյալ աշխատանք կատարելու»։
Ինչ կտան ԵՄ-ին ուղղված քայլերը շարքային քաղաքացուն։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը վիզաների ազատականացումն է շեշտում, որն ավելի ու ավելի իրատեսական է համարում՝ հիմք ընդունելով եվրոպացի պաշտոնյաների մեսիջներն էլ։
«Ես ուզում եմ վերահաստատել, որ կառավարությունը ունի շատ հստակ հանձնառություն. վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագիրը լիարժեքորեն համընկնում է կառավարության այս պահի դրությամբ ունեցած ռեֆորմային օրակարգի հետ, և սա է նաև վստահություն տալիս մեզ՝ պնդելու, որ վիզաների ազատականացումը իրատեսական է։ Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և նաև ընթացքի մեջ գտնվող քայլերը՝ պատշաճ ժամկետում իրականացվելու պայմաններում, և դրանք պիտի՛ իրականացվեն պատշաճ ժամկետներում»։
Դիվանագիտական մակարդակում միայն վերջին մի քանի օրում մի քանի կարևոր հանդիպում է եղել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսել է մեկնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հանդիպման, նախորդիվ հանդիպել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։
Երևանի եվրոպական մերձեցումը, սակայն, Մոսկվայի կողմից առանց արձագանքի չի մնում։ Կրեմլում պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Եվրոպական միության լիիրավ անդամ։ ՌԴ նախագահն այդպիսով փաստացի մատնանշել է ինտեգրացիոն 2 ուղղությունների անհամատեղելիությունը։
Պաշտոնական Երևանն արձագանքում է՝ կրկին հիշեցնելով բազմավեկտոր քաղաքականության իր մոտեցումը։ Այս համատեքստում կարելի է դիտարկել վարչապետի այն հայտարարությունը, որի մասին արդեն խոսեցինք, այն է՝ եթե նույնիսկ ԵՄ-ն որոշի չընդլայնվել, ու Հայաստանը չդառնա ԵՄ անդամ, Հայաստանն արդեն իսկ շահում է արվող բարեփոխումներից։
Նույն այս համատեքստում Երևանը հաստատեց իր մասնակցությունն Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին։ Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն այս նպատակով ապրիլի 17-ին կլինի Մոսկվայում։ ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարել է, որ նիստում նախարարները որոշումներ կկայացնեն միջազգային օրակարգի և ԱՊՀ գործընկերության ավելի լայն շրջանակի հրատապ հարցերով։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...