Իրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ
ԱՄՆ զինվորականները փրկել են Իրանում խոցված F-15E Strike Eagle կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին։ Նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է կիրակի՝ ապրիլի 5-ին, իր Truth Social սոցիալական ցանցի էջում։ Ըստ Թրամփի՝ զինվորականը գտնվել է «Իրանի խոր լեռնային տարածքում» և «վիրավորվել է խոցված ինքնաթիռից հեռանալու ժամանակ, բայց նա լավ կլինի»։ Ըստ Fox News-ի աղբյուրների` փրկված ամերիկացի օդաչուն և փրկարարական խումբն արդեն լքել են Իրանը։
Իրանական ՀՕՊ համակարգերը ապրիլի 3-ին խոցել էին F-15E Strike Eagle կործանիչը։ Անձնակազմի երկու անդամներն էլ կարողացել են դուրս գալ վնասված ինքնաթիռից։ Առաջին օդաչուն փրկվել է մի քանի ժամ անց, սակայն երկրորդը ստիպված է եղել իրանական ուժերից մեկ օրից ավելի թաքնվել լեռան կիրճում՝ զինված միայն ատրճանակով, ըստ The New York Times-ի։
Պարբերականի համաձայն՝ կործանիչի երկրորդ սպայի փրկարարական գործողությանը մասնակցել են հատուկջոկատայինների հարյուրավոր մարտիկներ, ինչպես նաև տասնյակ ամերիկյան մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Զինվորականի որոնումը սկսել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որի ջոկատներին ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել՝ թույլ չտալով մոտենալ այն վայրին, որտեղ թաքնվում էր խոցված կործանիչի անձնակազմի վիրավոր անդամը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ