Կոռուպցիոն ռիսկերը շատ-շատ են. Վիգեն Սարգսյանը՝ գնումների մասին
«Էժանի փոխարեն թանկ չենք առել»։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով ՊՆ-ում գնումների մասին։
Դիտարկմանը, թե հաճախ է հնչում դժգոհություն, որ ՊՆ-ն էժանի փոխարեն թանկ է կատարում գնումները, եւ դրանից օգտվում են որոշ պաշտոնյաներ, գեներալներ, Վիգեն Սարգսյանը նշել է, թե ընթացիկ տարում հիմնական բոլոր կատեգորիաներով ունեցել են 10 տոկոսի խնայողություն՝ առանց որեւէ ապրանքատեսակից հրաժարվելու։ «Կայացած մրցույթներով միայն այս տարի կարողացել ենք հսկայական քայլ առաջ կատարել։ Այդ աշխատանքը շարունակելու ենք։ Նման բան ասողները պետք է հասկանան, որ մենք լուրջ մասնագիտական հենք կառուցելու խնդիր ունենք։ Խնդիրն այն չէ, թե ինչ գնով ապրանք առար, խնդիրն այն է, թե այդ հսկայական ծավալի ապրանքը ինչ որակի է մատակարարվում, որքանով հստակ են քանակությունները եւ այլն։ Մենք իսպառ վերացնում ենք երեւույթը, երբ մենք որեւէ մատակարարի լավության կարգով գումարը տալիս ենք, հետո ամիսներ սպասում, թե երբ կմատակարարի»,- ասել է նախարարը։
Վիգեն Սարգսյանի խոսքով, կոռուպցիոն ռիսկերը շատ-շատ են։ «Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել միշտ եւ ամենուր։ Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում պարբերաբար նույն երեւույթը լինում է։ Ես ուրախ եմ, որ որոշ բաներ հաջողվել է անել այս տարի, բայց դեռ ավելին պետք է անել»,- ասել է նա՝ հավելելով, թե ամեն կոպեկը հաշիվ է, ամեն չարաշահումը ազդում է երկրի անվտանգության ու մարտունակության վրա։


















































Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին