«Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունի
«Ֆակտորը» գրում է.
««Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետերերը փոխվել են։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այլևս բացակայում է «Լիդիան Արմենիա»-ի նախկին 100% բաժնետեր կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ի անունը, ինչպես նաև չկան դրա հիմնադիրներ ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերությունների ու դրանց իրական շահառու անձանց անունները։ Ռեգիստրի տվյալները թարմացվել են 2025-ի հուլիսի 16-ին։ Հայաստանի բաժնեմասը պահպանվել է 12․5%։ «Լիդիան Արմենիա»-ի մնացած՝ 87․5% բաժնեմասի իրական շահառուն ներկայում Ավստրալիայի քաղաքացի Ջասթին Մայքլ Դիբբն է։ Ընդ որում՝ նա ընկերության իրական շահառու դարձել է 2․5 տարի առաջ՝ 2023-ի հուլիսին, սակայն ռեգիստրում նրա անունն առաջին անգամ հայտնվել է 2025-ի հուլիսին։
Ըստ ամենայնի՝ նախկինում նրա ներկայացվածության չափը փոքր է եղել և այդ պատճառով չի արտահայտվել ռեգիստրում։ Ջասթին Մայքլ Դիբբի մասնակցությունը «Լիդիան Արմենիա»-ում անուղղակի է, իսկ որպես միջանկյալ ընկերություններ նշված են մի քանիսը՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Յունայթիդ Գոլդ Արմ III (ԲիՎիԱյ)» (United Gold Arm III (BVI) Inc), Սեյշելյան կղզիներում գրանցված «Յունայթիդ Գոլդ Քորփ» (United Gold Corp), կրկին Սեյշելյան կղզիներում գրանցված Յունայթիդ «Գոլդ ԱՐՄ Քորփ էլթիդի», ԱՄԷ-ի Դուբայում գրանցված «Յունայթիդ Գոլդ Արմ ԷլԷլՍի-ԷֆԶեթ» , և կրկին Սեյշելյան կղզիներում գրանցված «Յունայթիդ Գոլդ ԱՐՄ ԱՅ Քորփ էլթիդի»։ Սեյշելյան և Վիրջինյան կղզիները օֆշորային գոտիներ են, իսկ Դուբայը, թեև ամբողջությամբ օֆշոր չի համարվում, բայց ունի օֆշորային ռեժիմի տարրեր։ 2025-ի օգոստոսին «Լիդիան Արմենիա»-ն վերսկսեց Ամուլսարի ոսկու հանքավայրում շինարարական աշխատանքները։ Ըստ ընկերության՝ հանքավայրի շահագործումը սկսելու համար անհրաժեշտ է 250 մլն դոլարի ներդրում։ 2025-ի փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրվեց ընկերությանը Հայաստանի բանկերից` հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ