Չեք կարող քվեարկել ռեյտինգային թեկնածուի օգտին, չքվեարկելով ՀՀԿ-ի օգտին
Ռեյտինգային համակարգով ընտրություններ անցկացնելու նպատակներից մեկն էլ բլեֆն է: ՀՀԿ-ի վերնախավի հույսն այն է, որ շարքային ընտրողը, որը քաղաքական բավարար հասունություն չունի, հանուն եղբայրության, ընկերության, միասին կտրած հացի եւ այլ արժեքների, կքվեարկի իրենց մարզի կամ բնակավայրի հեղինակության, բժշկի, գործարարի օգտին, չկասկածելով, որ նրանց ձայն տալով արդեն իսկ քվեարկել է ՀՀԿ-ի օգտին:
Պատահական չէ, որ ՀՀԿ-ական թեկնածուներին, որոնք առաջադրվել են ռեյտինգային ընտրակարգով, հրահանգել են ժողովրդին համոզել,թեիրենց են ձայն տալիս, եւ ոչ թե ՀՀԿ-ին:
Ցավալին այն է, որ դեռ ընտրողների ճնշող մեծամասնությունը ռեյտինգային քվեարկությունը շփոթում է մեծամասնական ընտրակարգի հետ, իսկ ՀՀԿ-ականներն էլ ամեն ինչ անում են շփոթը տարածելու համար:
Հատուկ ընդգծում ենք, որ ցանկանալով քվեարկել ձեր գյուղի, քաղաքի, մարզի այս կամ այն հեղինակության կամ գործարարի օգտին, որն ընդգրկված է ՀՀԿ ցուցակում, դուք արդեն իսկ քվեարկում եք ՀՀԿ-ի, եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի օգտին:
Այնպես որ, ընտրությունը ձերն է, եթե ցանկանում եք այսուհետ ավելի վատ ապրել եւ արտագաղթել, ապա հանուն «ախպերության» քվեարկեք ՀՀԿ-ի օգտին:
Top-News.am

















































Կարող եք քվեարկել առանց ռեյտինգային թեկնածուին ձայն տալու (Տեսանյութ)
Ինչու եւ ումից են վախենում հայերը 2
Կարեն Կարապետյանը՝ ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի
Ընտրողները չեն հասկանում, թե ինչ է ռեյտինգային ընտրակարգը
Նրանք ձեզ զգուշացրել էին եղբայրասպան ռեյտինգային ընտրակարգի մասին
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...