Հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ
Մենք գիտենք, և մամուլում կան հրապարակումներ, ես հիմա եկեղեցու փաստացի իրավական ներկայացուցչի ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար անունները և հասցեները չեմ տա, բայց կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ եկեղեցիների վաճառքի ու օտարման մասին իր հայտարարություններին:
«Չհերքված է սա, ընդ որում, նա կարող է հերքել, կամ այն մարդիկ, ովքեր հրապարակել են դա, միգուցե հրապարակային խոսեն այդ մասին, ընդ որում՝ հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ են պատմել եկեղեցու գույքից օտարվելու ու նվիրվելու մասին: «Կաթողիկոսը իր թոռներին նվիրել է եկեղեցու գույքը» նախադասությունը ծայրից ծայր աբսուրդ է, բայց հիմա այդ իրողության մեջ ենք ապրում: Մենք այդ հարցը շատ մանրամասն քննարկել ենք Ազգային Ժողովի լիագումար նիստում»,- նշել է նա:
Խոսելով այս ամենի հիմնավորումների մասին՝ Ղազարյանը նշել է. «Մի քանի պատմությամբ է հիմնավորվում այս թեման: Եկեք արձանագրենք, որ հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի՝ անկախ նրանից, թե այս պահին կասկածներ կան, թե ոչ: Ասողիկ քահանան՝ իր հարցազրույցում ասում է, որ իրենք Գեղարդից մի մասունք նվիրել են Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդին: Նշանակում է, որ կա մշակութային արժեքներ նվիրելու ու ընծայաբերելու պրակտիկա, դրանից սեփականության օտարման հարց է առաջանում: Դրան գումարենք նաև այն խոսույթը, որ գեներացվում է վերջին 8 ամիսներին՝ Կաթողիկոսի պաշտոնը զբաղոցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում՝ տեղափոխել Մայր Աթոռի նստավայրը ու Ռուսաստանից կառավարել:
Որևէ կերպ չի կարող բացառվում, որ մեկ այլ հոգևոր թեմի ներկայացուցչի ծննդյան կապակցությամբ կարող են օտարվել եկեղեցու գույքեր: Ես չեմ ասում, որ ինքը կվաճառի օրինակ՝ Տաշիր Գրուպին, դա աբսուրդ է, ես ասում եմ, որ ինքը կարող է տեղափոխվել Նոր Նախիջևանի թեմ և գրանցել գույքը Նոր Նախիջևանի թեմի վրա: Սա հիմնավորվում է նրանով, որ այս նախագծի քննարկումից հետո բազմաթիվ քահանաներ միջնորդավորված և ուղիղ՝ հրապարակային և ոչ հրապարակային, կապվել են ինձ հետ և առաջարկել են մյուս գույքերն էլ ներառել այդտեղ՝ ասելով, որ իրենք նույնպես լսել են այս խոսակցությունները»:
Եզրափակելով խոսքը՝ Թագուհի Ղազարյանը նշել է. «Սրանով է հիմնավորվում, բայց նույնիսկ եթե որևէ հիմնավորում չլինի՝ պետության պարտավորությունն է պաշտպանել իր տարածքում գտնվող կրոնական հուշարձանները: Դա առաջադեմ միջազգային պրակտիկա է, որը կարծում ենք Հայաստանը ևս պետք է որդեգրի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թագուհի Ղազարյանը խոսելով եկեղեցական սրբությունների մասին ասել էր. «Մենք առաջարկում ենք Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք Առաքելական եկեղեցիներ են, պատկանեն Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցուն, և ծայարահեղ բացառիկ դեպքերում պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, և Կառավարությունը համաձայնություն տա»:


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է
աշխարհի առաջնությունը
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները