Հայաստանը տորթ չէ, որը բոլորն ուզում են համտեսել. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանի եւ Եվրոպական Միության (ԵՄ) միջեւ համաձայնագրի ստորագրումը պատմական իրադարձություն է: Այս մասին դեկտեմբերի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ համաձայնագիրը եզակի է իր տեսակի մեջ: «Սա միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է ԵՏՄ անդամ պետության հետ: Համաձայնության կարեւորությունն ու հետաքրքրությունն այն է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հատուկ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ», - ասաց դեսպանը՝ շեշտելով, որ Հայաստանի եվրոպական էությունը կասկածներ չի հարուցում, եւ, բնականաբար, յուրաքանչյուր երկիր պետք է ինքն ընտրի իր արժեքային համակարգը:
«Սակայն պայմանագրի առանձնահատկությունը հենց այն է, որ այն նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար», - ասաց Ջոնաթան Լաքոտը: Դեսպանը հիշեցրեց, որ համաձայնագիրը համապարփակ փաստաթուղթ է, որը ընդհանուր դրույթներից զատ հնարավորություն է տալիս զարգացնել համագործակցությունը կոնկրետ ոլորտներում. «Այսինքն, Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներից հետո օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին եւ հնարավորություն տա մասնակցելու համաեվրոպական ծրագրերին: Դա միանգամից նկատելի չի լինի: Կարեւոր է, որպեսզի բարեփոխումները համապատասխանեն ստանդարտներին եւ արդյունքում առեւտրատնտեսական հարաբերությունները սերտանան: Հայաստանի համար սա շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ բարեփոխումները նշանակում են հնարավորինս մոտեցում Եվրոպայի նորմերին: Հենց այս հարցերն են քննարկվել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Եվ բոլոր կողմերը գիտակցում են բարեփոխումների կարեւորությունը»:
Դեսպանը նշեց, որ փաստաթղթի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ կարեւոր օղակ տարածաշրջանում, կամուրջ՝ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Դեսպանը նաեւ ընդգծեց այն հետաքրքրությունը, որ ներկայացնում է իրանական շուկան: «Մեր պատկերացմամբ՝ Հայաստանի այս «երկակի» անդամակցությունը ունի հատուկ կարեւորություն. մեկը ամրապնդում է մյուսը», - ասաց դեսպանը:
Պատասխանելով Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության մասին հարցին՝ դեսպանը նկատեց, որ բոլորը շատ լավ տեղեկացված են հայկական շուկայում Ռուսաստանի ներկայացվածության մասին. «Հայաստանը տորթ չէ, որը բոլորն ուզում են համտեսել: Բոլոր ֆրանսիական ընկերությունները քաջ գիտակցում են, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին