Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
Ucom-ը, կարևորելով տեխնոլոգիական կրթության զարգացումը, աջակցում է CIPR Aerospace կենտրոնի «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագրի իրագործմանը, որի մեկնարկը տրվեց Վանաձորում և Օձունում։ Նախաձեռնությունը նպատակ ունի դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել տիեզերագիտությունն ու տիեզերական ինժեներական կրթությունը՝ «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարի իրագործման համար։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ կրթությունն ու տեխնոլոգիան միասին են ձևավորում երկրի ապագա կարողությունները։ Ուրախ ենք այս համագործակցության մեկնարկի համար, քանի որ տեխնոլոգիական կրթության վաղ փուլերում ձևավորվող գործնական հմտությունները դառնում են մասնագիտական առաջընթացի ամուր հիմք։ Շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք զարգացնում են նոր սերնդի տեխնոլոգիական ներուժը և ընդլայնում նրանց հնարավորությունները մարզերում ու մայրաքաղաքում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, NASA-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը և PocketQube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր՝ դպրոցների և համալսարանների համար։
«Մեր նպատակն է, որ տիեզերական կրթությունը հասանելի լինի Հայաստանի բոլոր դպրոցներին՝ անկախ մարզից կամ համայնքից։ Այս փաթեթով աշակերտները ստանում են ոչ միայն տեսական գիտելիք, այլև իրական ինժեներական փորձ՝ արբանյակների, վերգերտնյա կայանների հաղորդակցական համակարգերի և տվյալների հավաքագրման տեխնոլոգիաների կիրառմամբ։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ տեխնոլոգիական կրթության հանդեպ ցուցաբերված հետևողական աջակցության համար»,– նշել է CIPR Aerospace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։
Նախաձեռնությունը միտված է STEM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեներների համար պրակտիկայի և կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։

















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...