Հայ նկարչուհին արհեստական բանականության օգնությամբ ուսումնասիրել է սուրճի մրուրով գուշակելու արվեստը
Նկարչուհի Ֆիրունց Հակոբյանը իր թիմի հետ միասին ստեղծել է «Բաժակ նայող» կարճամետրաժ ֆիլմը, որը համատեղում է սուրճի տասեոգրաֆիայի արվեստը ալգորիթմական տեխնոլոգիաների հետ: ArtReview-ի փոխանցմամբ՝ նախագիծը մարզում է մեծածավալ լեզվական մոդել՝ անգլերեն և հայերեն լեզուներով, սուրճի տասեոգրաֆիա կատարելու համար:
Ֆիլմը բաղկացած է մասնակիցների կողմից անցկացված վեց տարբեր տասեոգրաֆիայի սեանսների աուդիոձայնագրություններից, որոնք ուղեկցվում են տեսողական նկարազարդումներով. սուրճի մրուրով լի բաժակը դանդաղ պտտվում է, և տեսարանները հերթագայում են մասնակիցների մեկնաբանության պատկերներով:
«Ձեր անցյալից հնչող ձայնային տատանումներ կան, որոնք նախատեսված են լսվելու այս պահին»,-ասում է մասնակիցներից մեկը: Չնայած նրանք նայում են դեպի ապագա, նրանց խոսքերը խոսում են անցյալի և ներկայի, նախնիների, մայրերի և տատիկների մասին, ովքեր ձևավորում են այն, ինչ տեսնում են բաժակի մեջ՝ օրինակ՝ մեգաֆոն, բարակ օղակ կամ սրտի անոթներ:
Յուրաքանչյուր հաջորդականություն բաժանված է սև-սպիտակ քարտով՝ սուրճի բծերը հիշեցնող նախշով, որը բացատրում է, թե ինչպես է աշխատում արհեստական բանականության մոդելը և պատմում տասեոգրաֆիայի պատմությունը: Գուշակության և ալգորիթմական տեխնոլոգիաների համադրությունը ստեղծում է արհեստական բանականության բնույթի վերաբերյալ մտորելու եզակի շրջանակ. երկու մեթոդներն էլ կանխատեսման և գիտելիքների հայտնաբերման ձևեր են՝ նշանների մեկնաբանության միջոցով։
Հակոբյանը շեշտում է իր մասնակիցների ձայների և փորձի պահպանման կարևորությունը։ Նրա համակարգը կառուցված է «կեղտոտ տվյալների» վրա՝ ցույց տալով, որ այս տվյալներից կարելի է արդյունահանել անձնական պատմություններ և հույզեր, որոնք սովորաբար կորչում են թվային մշակման մեջ։
Ֆիրունզ Հակոբյանը ծնվել է Երևանում, ապրում և աշխատում է Գլենդելում, ԱՄՆ։ Նա ArtCenter դիզայնի քոլեջի դոցենտ է, Վերա Լիստ արվեստի և քաղաքականության կենտրոնի (The New School) և Քեմբրիջի տեսողական մշակույթի հրավիրված գիտաշխատող։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...