Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում

Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ
Աշխարհ

ԵՄ-Հայաստան վիզաների շուրջ երկխոսության առաջնահերթություններն ու գործողությունները

ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հրապարակված է։ Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու։ Պատվիրակությունը Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը կկազմի, որը նախատեսվում է հրապարակել եկող տարի՝ գարնանը։ 2026-ի երկրորդ կեսին Հայաստանում կտպվեն բիոմետրիկ անձնագրերը։ Թե որքան կարժենան դրանք, այս պահին դեռ չի հայտարարվում։ Բայց մի բան հստակ է․ բոլոր վավեր փաստաթղթերը կշարունակեն կիրառվել մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հրապարակված է։ Այժմ արդեն կոնկրետ գործողությունների փուլն է սկսվում։ Դրանք կարվեն մի քանի ուղղություններով։ Ոլորտները չորսն են՝ օրենսդրական ու գործնական կիրառման առաջարկներով։ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն ավելի վաղ ներկայացրել էր  ծրագրով առանձնացված և առաջնահերթություն համարվող ուղղությունները․

«Առաջինը առնչվում է փաստաթղթերի անվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, փաստաթղթերին վերաբերող համակարգերին։ Երկրորդ խումբ հարցերը առնչվում են միգրացիայի, սահմանների կառավարմանը, ապաստանի համակարգերին։ Երրորդ խումբ հարցերը հիմնականում առնչվում են հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին։ Չորրորդ խումբ հարցերը առնչվում են մարդու հիմնարար ազատություններին, հակախտրականությանը և մի շարք այդպիսի խնդիրների»։

Գործողությունների ծրագրում առանձին բաժնով տվյալների պաշտպանությունն է՝ ներառյալ կենսաչափական տվյալները։ Այս պահին Հայաստանում փաստաթղթերի անվտանգությունն այնքան էլ ապահով չէ, որոշակի խնդիրներ կան նաև կենսաչափական համակարգերի հետ կապված։ Ինչ-որ պահի դրանք դադարեցին գործելուց, քանի որ Հայաստանի կենսաչափական անձնագրերի մեջ ներդրված չիպերն աշխարհում այլևս չէին արտադրվում։

«Այս մասով մենք անցել ենք բավական մեծ ճանապարհ, պետություն-մասնավոր գործընկերության ճանապարհով ընտրվել է աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ ֆրանսիական «Ինգրուպ»-ը՝ պետության համար որպես մասնավոր գործընկեր, որպեսզի համատեղ՝ պետություն-մասնավոր ջանքերով մենք կարողանանք ներդնել»։

Երկրորդ փուլում արդեն փաստաթղթերի պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի արդյունավետ ներդրումն է՝ ներառյալ բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսների ապահովումը, ինչպես նաև համապատասխան ուսումնական ծրագրերը։

Ազատ վիզային ռեժիմը որոշակի միգրացիոն վտանգներ կարող է առաջացնել, քանի որ դա հնարավորություն է ավելի հեշտ այցելելու ԵՄ երկրներ։ Այդ հարցը մեկնաբանում է ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը․

«Պետք է անպայման ընդգծել, որ ազատ վիզային ռեժիմ նշանակում է C տեսակի վիզայի պահանջի չեղարկում: Սա նշանակում է 180 օրվա ընթացքում 90 օր օրինական կերպով գտնվելու հնարավորություն Շենգեն գոտու անդամ պետություններում»։

Վիզաների հետագա ազատականացման հնարավոր ազդեցության նախնական գնահատմամբ՝ վիզաների մերժման մակարդակը գրեթե անփոփոխ է մնացել 2019-2023 թթ․, մինչդեռ այդ ժամանակահատվածում տրամադրված վիզաների ընդհանուր թիվն աճել է 36 %-ով։ 2024-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ մերժումների մակարդակը մնացել է կայուն՝ 12,4 %, իսկ վիզայի դիմումների թիվն աճել է՝ 2023-ի 80.356-ից 2024-ին հասնելով 100.352-ի։

Ըստ Գործողությունների ծրագիր ներառված տվյալների՝ ԵՄ-ում անօրինական կերպով գտնվող և ձերբակալված ՀՀ քաղաքացիների թիվը 2019-ի 2․150-ից 2023-ին հասնել է 2․295-ի։ ԵՄ-ում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նույնպես փոքր-ինչ աճել է՝ 2019-ի 4․655-ից 2024-ին հասնելով 5․125-ի (6․110՝ 2023-ին)։

Ծրագրով ակնկալվում է, որ պետք է ամբողջությամբ ապահովվի և կիրառվի ԵՄ-ի և Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագրի իրականացումը։ Կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելում և դրանց դեմ պայքար․ սա գործողությունների ծրագրի հերթական ոլորտն է։ Քրեական գործերով դատական գործակցություն իրավապահ մարմինների հետ։ Տվյալների պաշտպանությունը ևս ուղենշային է։ Վիզաների ազատականացման ճանապարհին կարևոր է բիոտմետրիկ անձնագրերի հարցը։ Այդ ուղղությամբ համալիր աշխատանքը սկսվել է ընթացիկ տարվա ապրիլի 25-ից։ 

Անձը հաստատող փաստաթուղթը մարդու իրավական կարգավիճակի վկայությունն է՝ ասում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը․

«Անձի իրավական կարգավիճակի պատասխանատուն, տվողը ՀՀ-ն է՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Այսինքն` որևէ պատահական այցելություն մասնավորի գրասենյակ անձը հաստատող փաստաթղթի վերաթողարկման նպատակով ենթակա չէ բավարարման, մինչև նախօրոք դիմումատուն հատուկ հատկացված կարգով և հարթակի միջոցով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաստատումը չստանա»։

«Երբ առաջին անգամ անձը ստանա իր բիոմետրիկ անձնագիրը կամ նույնականացման քարտը, կամ այլ տեսակի փաստաթուղթ, կհամարենք, որ պետությունն արդեն վավերացրել ու հաստատել է պրոֆիլը, որ Պողոսյան Պողոսը և այս դիմումատուն նույն անձն են։ Դրանից հետո արդեն անձը կարող է ազատորեն շփվել մասնավորի մեր գործընկերների հետ և հաջորդ անգամները փոխանակել անձնագիրը առանց հավելյալ բարդությունների։ Նշեմ, որ սա բարդություն չէ, այլ տվյալները մաքրելու և վավերացնելու միակ ձևն է»։

Կկատարելագործվի նաև ՀՀ-ում օրինական կերպով բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրանցումը կարգավորող իրավական դաշտը։ Քաղաքացիների իրավունքները, ներառյալ փոքրամասնությունների պաշտպանությունը, ևս շեշտադրվում է։ Փաստաթղթում ընդգծվում է ԼՂ-ից տեղահանվածների սոցիալ–տնտեսական ինտերգումը՝ համապատասխան քաղաքականությունների արդյունավետ իրականացումը։