ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով կբերի դրական արդյունքներ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գրում է․ «Ելույթս՝ Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային 23-րդ նստաշրջանի «Կամրջող հեռանկարներ. Երկխոսության, միջնորդության և վստահության ամրապնդումը անորոշության դարաշրջանում» խորագրով նիստում:
«Տիկի՛ն նախագահող,
Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի պատվիրակությանը Ստամբուլում հյուրընկալելու համար և շնորհավորել 23-րդ աշնանային նիստի գերազանց կազմակերպման առթիվ։
Սիրելի՛ գործընկերներ։
Մեր նախորդ նստաշրջանների ընթացքում մենք արտահայտել ենք հույս և զգուշավոր լավատեսություն առ այն, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հասնելու նախաշեմին են։ Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր և իրական հանձնառություն է երկու երկրների կողմից՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը և վերջապես փակելու հակամարտության էջը։ Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների կարևոր դերը և նախագահ Թրամփի առաջնորդությունը, ով իսկապես, իրականություն է դարձրել մեր այսօրվա քննարկման թեման։
Այն նաև ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք՝ մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում։
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։ Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային։
Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն և հոգատարություն փոխադարձ վստահություն կառուցելու համար։ Վստահության կառուցման կարևոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և հարակից կառույցների փակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա։
Եվ վերջապես, այստեղ՝ Թուրքիայում գտնվելով, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման և ավելի լայն համագործակցության։
Շնորհակալ եմ»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ