Մարտի 1–ին դիպուկահարը, որը ծառայող է եղել, զորացրվելուց հետո կասկածելի հանգամանքներում սպանվել է. Գարիկ Սարգսյան
Մարտի 1–ին դիպուկահարը, որը ծառայող է եղել զորացրվելուց հետո կասկածելի հանգամանքներում սպանվել է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը՝ չհստակեցնելով, թե երբ է տեղի ունեցել այդ սպանությունը։
Անդրադառնալով տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը հրահրել է, Գարիկ Սարգսյանն ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը չզսպեր հավաքի մասնակիցներին, միգուցե 100-ից ավել զոհ ունենայինք։ Նա ասում էր՝ այստեղ մնացեք, մի հեռացեք Ֆրանսիայի դեսպանատան մոտից, մի գնացեք սադրանքների։ Դուք բարիկադներ կազմեք ձեր իսկ անվտանգության համար, ձեզ պաշտպանելու համար»։
Դիտարկմանը, որ Փաշինյանն ասել է՝ հոգիս փառավորվեց, որ տեսա թե մարդիկ ինչպես են այդ ժամանակ ինքնապաշտպանվում, ՔՊ–ականն ասաց. «Ես էլ եմ տեսել և ունենք ավագ ընկեր, ով տուժել է՝ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։ Եթե կհիշեք այն դրվագը, որ գլուխը բռնած արյուն է գալիս, դա ինքն է, որից հետո իրեն սարքել են իբր կազմակերպիչ կամ խժդժություններ հրահրող և դատել են։ Այդ մարդը դատվել է, հետո ազատ է արձակվել։ Այսինքն մարդիկ, որոնք ֆիզիկապես վնասվել են, հետո այդ մարդիկ դարձել են կազմակերպիչներ»։
Գարիկ Սարգսյանի խոսքով, իր համար «մարտի 1»–ը բացահայտված է. «Իմ ներքին համոզմամբ այո, բացահայտված է։ Ես չեմ կարող իմ համոզմունքը արտահայտել հիմա հրապարակային, բայց մոտավորապես պարզ է, ովքեր են կազմակերպել, ո՞նց են կազմակերպել, ո՞նց են բանակը ներգրավել, ո՞նց են այդ սադրանքները կազմակերպել՝ խանութների թալանը իրենց խմբերի միջոցով։
Փաստացի մարդիկ պատասխանատվություն չեն կրում, անուններ հնչեցին, որ հետախուզման մեջ են, բացակայում են Հայաստանի Հանրապետությունից։ Մարդիկ կան, որ մահացել են էլի կասկածելի հանգամանքներում, ինքնասպան են եղել։
Ռոբերտ Քոչարյանին ո՞վ չի մեղադրում, իր իշխանության օրոք է եղել։ Ո՞վ է անմիջական պատասխանատվությունը կրում, 0038 հրաման կա, դրա մասին էլ խոսվեց, ո՞վ է արձակել այդ հրամանը, գլխավոր շտաբի պետը, ու՞մ է անմիջական ենթարկվում գլխավոր շտաբի պետը, հաստատ ոչ Նիկոլ Փաշինյանին»։
Տեղեկատվությունը՝ News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ