Միսսուրի նահանգի Ստուրջեն քաղաքը 500 հազար դոլար է վճարել ոստիկանի կողմից սպանված կույր շան տիրոջը
Միսսուրի նահանգի Ստուրջեն քաղաքի իշխանությունները 500,000 դոլար փոխհատուցում են վճարել ոստիկանի կողմից կրակոցներով սպանված կույր և խուլ շան տիրոջը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով վիրավոր տղամարդու փաստաբանների հայտարարությանը:
Ըստ թերթի տեղեկությունների, գործին առնչվող ոստիկանը փոխհատուցման վճարումը կատարել է իշխանությունների հետ միասին։ Միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսին։ Հնգամյա կույր ու խուլ Թեդի մականունով շունը փախել է իր վանդակից և հայտնվել հարևանների տարածքում։ Հողամասի տերը ոստիկանություն է կանչել, որպեսզի աշխատակիցներն օգնեն շանը վերադարձնել տիրոջը։
Ոստիկանը փորձել է բռնել շանը, սակայն այնուհետև ատրճանակ է հանել և երկու անգամ կրակել։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ աշխատակիցը կրակ է բացել, քանի որ կասկածել է, որ շունը վարակված է կատաղությամբ։ Քաղաքապետարանը ոստիկանի գործողությունները ճանաչել է արդարացված։
Թերթը նշում է, որ քաղաքապետը նույնպես պաշտպանել է ոստիկանության աշխատակցին, բայց ավելի ուշ հանկարծակի հրաժարական է տվել։ Նոր քաղաքապետը կարգադրել է միջադեպում մեղավոր ոստիկանին հեռացնել աշխատանքից։ Լրագրողներին չի հաջողվել կապ հաստատել աշխատակցի հետ և մեկնաբանություններ ստանալ։ Քաղաքապետարանից հրաժարվել են մեկնաբանություններ տալ։ Միջադեպից հետո քաղաքի բնակիչները կոչ են արել լուծարել երկու իրավապահից բացկացած ոստիկանական բաժանմունքը։
Կենդանիների պաշտպանների կարծիքով՝ ոստիկանի մարմնի տեսախցիկի ձայնագրությունը հստակ ցույց է տալիս, որ շունը սպառնալիք չի ներկայացրել։ Նրանք հույս ունեն, որ Թեդիի սպանության դեպքը կստիպի նահանգի իշխանություններին օրենք ընդունել, որը կպարտավորեցնի ոստիկանության աշխատակիցներին տնային կենդանիների հետ շփման վերաբերյալ դասեր ստանալ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...