Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Gen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունը Սթարմերը հրաժարական է տվել Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին Կիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետ Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր Որտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան Ավինյան Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Ավինյան

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Քաղաքականություն

Փաշինյանը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահի առանձնահատուկ դերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման՝ մասնավորապես Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում և տարածաշրջանում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններում ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում։

«Իհարկե, նախորդող շրջանում գործընթացը բավական դրական ընթացք ուներ՝ չնայած կային նաև բարդություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն էր այն վճռական գործոնը, որը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք այս համաձայնությանը հասնել»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ «Թրամփի ուղի» ծրագրի և այլ ծրագրերի, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է։ 

Ըստ Փաշինյանի՝ «Թրամփի ուղի» նախագիծը մեծ օգուտներ է բերելու բոլոր կողմերին, հետևաբար չի լինելու որևէ ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացմամբ։ 

Վարչապետը նաև կրկնել է իր այն միտքը, որ Հայաստանի տարածքում ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագիծը ոչ թե վնասներ է հասցնելու Իրանի, Վրաստանի կամ էլ Ռուսաստանի Դաշնության շահերին ու հետաքրքրություններին, այլ ընդհակառակը՝ նոր հնարավորություններ է բացելու կողմերի համար։  

«Օգոստոսի 8-ից հետո ես կարծիք հայտնեցի, որ Ռուսաստանի Դաշնությունն այս ծրագրի իրականացման ամենահետաքրքրված կողմերից մեկն է, և իմ այս գնահատականն ընդունվեց հոռետեսությամբ, բայց  մենք բոլորս տեսանք, որ Վաշինգտոնի համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված Հայաստանի համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ Ռուսաստանը։ Նախագիծն ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանին և Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Կենտրոնական Ասիայի երկրներին, ԱՄՆ-ին, Չինաստանին, ինչպես նաև Պարսից ծոցի մյուս երկրներին»,-ընդգծել է վարչապետը։ 

Փաշինյանի բնորոշմամբ՝ այժմ Հայաստանի կառավարությունն աշխատում է մաքսիմալ թափանցիկ կերպով, հետևաբար տարբեր հարցերի շուրջ հանրությանն անհանգստացնող բոլոր մտահոգությունները ժամանակի ընթացքում  կստանան իրենց պատասխանները։ 

«Ցանկացած հետագա ապոկալիպսիսի կամ սարսափի հնարավոր տեսություն ևս կանխավարկածով հերքում եմ՝ անկախ նրանից, թե դա ինչ տեսք ունի, որովհետև նման բան չի կարող տեղի ունենալ նաև այն պարզ պատճառով, որ բոլոր պայմանավորվածությունները հրապարակային են և թափանցիկ»,-վստահեցրել է վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հավաստիացրել է, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման կամ բոլոր այլ հարցերի համատեքստում Հայաստանի կառավարությունը որևէ մեկի հետ չունի ոչ մի գաղտնի, բանավոր պայմանավորվածություն։

«Բանավոր պայմանավորվածությունը հնարավոր էլ չէ, որովհետև բանավոր պայմանավորվածությունը մի բան է, որը նույնիսկ կես ժամ հետո կարող է այլ կերպ մեկնաբանվել և ունենալ տարընթերցումներ։ Որևէ բանավոր պայմանավորվածություն գոյություն չունի և չի կարող ունենալ, և դրա մեծագույն պատճառը լեգիտիմությունն է։ Այս ծրագրերը հնարավոր չէ իրականացնել առանց լեգիտիմության։ Ընդհանրապես, մեր բոլոր ռազմավարությունները հիմնված են լեգիտիմության վրա, քանի որ միայն լեգիտիմությունն է, որ կարող է բերել տևական խաղաղություն, կայունություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և այլն»,-եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. 

 «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։