«Կարևոր է, որ ռազմական իրադարձության օր չլինի»․ Ռուբինյանը՝ հունվարի 27-ը «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու մասին
ԱԺ-ն քննարկում է պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի ու Գեղամ Նազարյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել «Հիշատակի և խոնարհումի օր»։ Այն լինելու է ոչ աշխատանքային օր:
«Մինչ օրս համապետական հիշատակի օր ընդունված չէ, և մենք կարծում ենք, որ նաև հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, ՀՀ դեմ հարձակումների օրերին, 2023թ. սեպտեմբերյան օրերին մեր տված զոհերի փաստը, կարևոր են դարձնում մեկ օրվա սահմանումը»,- ասել է նա։
Իսկ թե ինչու հենց հունվարի 27-ն են առաջարկում, Ռուբինյանը մանրամասնել է. «Չենք կարող առաջարկել օր, որը ինչ-որ ռազմական իրադարձության օր է, այդ դեպքում անխուսափելի հարց կառաջանար՝ ինչու այս օրը, այլ ոչ թե մեկ այլ։ Հետևաբար, կարևոր էր ընտրել օր, որը ռազմական իրադարձության օր չէ, բայց նաև պետք էր ընտրել օր, որը որոշակի տրամաբանություն ու սիմվոլիզմ ունի։ Եւ մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ առաջին օրը հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ արդեն հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի, անկոտրում կամքի խորհրդանիշ, կտոնենք բանակի օրը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...