Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրա Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել է Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները
Ձերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձ
Իրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը
Գիտություն

Ապագայում արհեստական բանականությունը հնարավոր է նմանվի դատողություն անող մարդու

Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի նորաստեղծ կենտրոնում, որում միավորված են ԵՊՀ-ում գործող օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտի բոլոր լաբորատորիաները, ներկայումս իրականացվում են հինգ խոշոր հետազոտական նախագծեր՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, Հայաստանի և արտերկրի առաջատար գիտնականների ու ուսանողների ներգրավմամբ։ Նախագծերը վերաբերում են օպտիկական հաշվման նոր տեխնոլոգիաների ստեղծմանը, օպտիկական խելացի նկարահանմանը՝ տուրբուլենտ միջավայրերի միջով, քիրալ (chiral) հեղուկ բյուրեղների կիրառմանը տարածական և սպեկտրալ ճառագայթների ձևավորման նպատակով, ինչպես նաև հեղուկ բյուրեղային խորը նեյրոնային կառուցվածքներին։

NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակում ԵՊՀ օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մուշեղ Ռաֆայելյանը նշեց, որ նորաստեղծ կենտրոնի լաբորատորիաները տեխնիկական հագեցվածությամբ համեմատելի են անգամ եվրոպական երկրների լաբորատորիաների հետ։ Գիտնականը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում ստացված գիտական արդյունքներով հնարավոր կլինի մրցել միջազգային լաբորատորիաների հետ։

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ օպտիկան այսօր լայնորեն կիրառվում է և համարվում է ամենախոստումնալից տեխնոլոգիական ուղղություններից մեկը՝ շնորհիվ էներգախնայողության, օպերատիվության (արագագործության) և այլ հատկանիշների։

Անդրադառնալով արհեստական բանականության և օպտիկայի համատեղ զարգացմանը՝ Ռաֆայելյանը նշեց, որ օպտիկան կարող է դառնալ արհեստական բանականության «աչքերը»։

«Օրինակ, մեր լաբորատորիայում արհեստական բանականությունը կիրառում ենք որպես օպտիկան, լույսը, ինչպես նաև տարբեր բարդ համակարգեր կառավարելու միջոց։ Այսինքն՝ այն ոչ միայն կարող է օգտակար լինել համակարգը ստուգելու, դրանից տեղեկատվություն ստանալու առումով, այլ նաև՝ համակարգի վրա ազդելու, այն փոխելու և որոշակի ուղղություններով ազդեցություն գործելու համար», — նշեց նա։

Գիտնականի կարծիքով՝ ապագայում արհեստական բանականությունը հնարավոր է նմանվի դատողություն անող մարդու՝ դատողություն, որին կհաջորդի գործողությունը։

Խոսելով օպտիկական հաշվման ոլորտում իրականացվող նախագծի մասին՝ Ռաֆայելյանը նշեց, որ իրենց նպատակն է ստեղծել օպտիկական հաշվման նոր տեխնոլոգիա, որը ապագայում կկարողանա կատարել մեծամասշտաբ և էներգախնայող գծային հանրահաշվական գործողություններ՝ համեմատած այս ոլորտում գործող նորագույն տեխնոլոգիաների հետ։

«Գիտական նախագծի շրջանակում մենք փորձում ենք ստեղծել ներկայիս համակարգիչներին այլընտրանքային հաշվարկային սարք, որը կկարողանա գործող համակարգիչներից շատ ավելի արագ և էներգախնայող ձևով կատարել հաշվարկներ, ներառյալ՝ աշխատեցնել արհեստական բանականության ալգորիթմներ, իրականացնել տարբեր բարդ խնդիրների օպտիմիզացիա և այլն։ Օրինակ՝ միկրոէլեկտրոնիկան կամ այլ էլեկտրոնային չիպերը, որոնց հիման վրա լուծվում են արհեստական բանականության խնդիրներ, կարող են փոխարինվել իրենց օպտիկական համարժեքներով։ Սակայն մենք մեկ քայլ առաջ ենք՝ մեր նպատակը ավելի դինամիկ անալոգ համակարգ ստեղծելն է։ Մեր մոտեցումը ավելի մոտ է լինելու իրական կենսաբանական բանականությանը, այսինքն՝ օպտիկական համակարգերի հիման վրա ստեղծվելու են որոշակի դինամիկ սարքեր՝ այսպես ասած՝ արհեստական, բայց որոշ չափով մտածող արհեստական բանականություններ, որոնք կկարողանան լուծել խնդիրներ։ Մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում», - ասաց Ռաֆայելյանը՝ նշելով, որ նախագծի հաջող իրականացման դեպքում ստացված գիտական արդյունքը հեղափոխական կլինի աշխարհում։