Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից Ինչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու Ֆրանսիան Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհում Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը

Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն

Օրենքի նախագիծ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց դատարաններում պետական տուրքից ազատելու ուղղությամբ

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, ովքեր հանդես են գալիս՝
  • նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով,
  • ամուսնալուծության վերաբերյալ հայցերով,
  • ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու վերաբերյալ հայցերով,
  • հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով,
  • ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով։
«Այսօր պետական տուրքի վճարումից ազատվում են այն հայցվորները, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով դիմում են դատարան։
 
Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնություն գործադրած անձանց կողմից վարչական դատավարության կարգով բողոքարկվում են ոստիկանության կողմից կիրառված պաշտպանության միջոց՝ նախազգուշացումն ու անհետաձգելի միջամտության մասին որոշումները։ Բռնության ենթարկված անձինք, իրենց հերթին, ստիպված են լինում նախ վերաքննության, ապա՝ վճռաբեկության կարգով բողոքարկել վարչական դատարանների դատական ակտերը՝ առանց պետական տուրքի մասով արտոնյալ պայմանների։
 
Բացի այդ, ըստ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տրամադրած տվյալների՝ 2021 թվականից մինչև 2025 թվականի առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնության ենթարկված 324 անձ դատարան չի դիմել ամուսնա-ընտանեկան իրավահարաբերություններից բխող այլ հայցերով՝ գումար չունենալու պատճառով։ Նույն կազմակերպության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում 6945 շահառուների հաշվով մասնավոր՝ քաղաքացիաիրավական բնույթի գործերի թիվը կազմել է 1157, որոնցից ամուսնալուծություններինը՝ 489, երեխայի խնամքի վերաբերյալ գործերինը՝ 260, ալիմենտինը՝ 511։
 
Այսպիսով՝ արդեն իսկ ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում գտնվող բռնության ենթարկված անձինք հայտնվում են կրկնակի անբարենպաստ և խոցելի պայմաններում։
 
Նկատի ունենալով վերը նշվածը և ոլորտի ՀԿ-ների առաջարկները՝ շրջանառության մեջ եմ դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, բռնության ենթարկված անձանց համար լրացուցիչ արտոնություններ սահմանելու նպատակով»,- գրել է Բաթոյանը։