Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից Ինչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու Ֆրանսիան Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհում Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս

Պուտինը միջուկային զենքի փորձարկումների վերաբերյալ հանձնարարականներ է տվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան մշտապես հետևում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին։

«Կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը միշտ անշեղորեն պահպանել է և այժմ էլ պահպանում է իր պարտավորությունները Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի շրջանակում։ Այդ պարտավորություններից հրաժարվելու որևէ ծրագիր չունենք»,- ասել է նա՝ ՌԴ  անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

Պուտինի խոսքով՝ քննարկման հիմնական թեման եղել է ԱՄՆ-ի միջուկային զորավարժություններին և ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին հայտարարությանը տրվելիք արձագանքը։ Նա նշել է, որ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը վերլուծել է ամերիկյան իշխանական շրջանակներում հնչող հայտարարությունները և դրանց հնարավոր հետևանքները։

Պուտինը նաև ընդգծել է՝ «Եթե Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի մասնակից երկրները որոշեն իրականացնել նման փորձարկումներ, ապա Մոսկվան ստիպված կլինի ձեռնարկել համապատասխան պատասխան քայլեր»։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանը չի նախատեսում դուրս գալ այդ պայմանագրից։

Նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ձեռնարկել լրացուցիչ ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ հնարավոր քայլերի վերաբերյալ։

«Հանձնարարում եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, հատուկ ծառայություններին և համապատասխան քաղաքացիական կառույցներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու, այն Անվտանգության խորհրդի հարթակում վերլուծելու և միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման հնարավոր մեկնարկի վերաբերյալ համաձայնեցված առաջարկություններ ներկայացնելու համար։ Եկեք դրանից ելնենք։ Սպասում եմ ձեր հաշվետվությանը»,- ասել է Պուտինը։

Խորհրդակցությունը նախատեսված էր անցկացնել տրանսպորտային անվտանգության և Ռուսաստանի կառավարության պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ, սակայն Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խնդրել է արտակարգ ձևով անդրադառնալ այլ թեմայի։ Նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին միջուկային փորձարկումները վերսկսելու մտադրության մասին և նշել, որ ռուս պատգամավորները լուրջ մտահոգություն ունեն ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Պուտինը հարցը գնահատել է որպես «լուրջ» և առաջարկել է կարծիք հայտնել երկրի անվտանգության համակարգի գլխավոր ներկայացուցիչներին։

Մասնավորապես, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր ռազմավարական հարձակողական զինանոցը։

Նրա խոսքով՝ նման պայմաններում Ռուսաստանը պետք է պահպանի իր միջուկային ներուժի մարտունակությունը և կարողանա անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանքել։

«Հաշվի առնելով այս հանգամանքները՝ նպատակահարմար եմ համարում անհապաղ սկսել ամբողջածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները»,- ասել է Բելոուսովը։