ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ–ից հեռացված դասախոսի մասին․ «Նախարարությունն է ստացել բողոքը»
«Նախարարությունն է ստացել բողոքը և ուղարկել բուհ դիտարկման»,- ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից ազատելուն։ Նա նշեց, որ, իր ունեցած տեղեկություններով, խոսքը մեկ միջադեպի մասին չէ, շարունակական վարքի մասին է։
«Կարծում եմ՝ ուսանողները բավարար հասուն մարդիկ ենք գնահատելու իրենց մատուցվող նյութի բովանդակությունն ու նպատակը։ Ամենևին չեմ կարծում, որ կարելի է հեշտությամբ մանիպուլացնել մեր սովորողներին։ Չեմ կարծում, որ դասախոսները պետք է զբաղվեն դրանով»,- ասաց Անդրեասյանը։
Նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը մեկ այլ հարցով դիմեց նախարարին։ Նա նախ նշեց, որ մի քանի որ օր առաջ Գևորգյան ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը քաղաքական ցույցի ժամանակ ելույթ էր ունենում, մինչդեռ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը ռեկտորներին արգելում է քաղաքական գործունեությամբ զբաղվել։
«Կուզեմ իմանալ՝ նախարարությունն ուշադրություն դարձրե՞լ է այս հարցին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել»,- հարցրեց Ղազարյանը։
Ժ. ԱՆդրեասյանն ասաց, որ Գևորգյան ճեմարանը լիցենզավորված բարձրագույն ուսումնական կրթական ծրագիր իրականացվող հաստատություն է, դրա նկատմամբ վերաբերելի են օրենսդրության բոլոր պահանջները, այդ թվում՝ քաղաքական զսպվածություն, նման վարքագծի անթույլատրելիություն։
«Գիտեմ, որ միջադեպ մասին եք խոսում։ Խոսքը վերաբերում է տեսուչի՝ հարթակից ունեցած ելույթին, որը կարող է, այո, մեկնաբանվել, որպես քաղաքական բովանդակություն պարոնակող, քանի որ որոշակի հայտարարություններ է իր մեջ պարունակում և արվել է այդ կոնտեքստում։ Ներկայումս այդ միջադեպի քննարկման փուլում ենք, համապատասխան գրությամբ մեր դիրքորոշումը կարտացոլենք նաև ճեմարանի ղեկավարությանը։ Մենք շատ ենք կարևորում, որ բուհերը լինեն իրենց վերաբերելի դաշտում գործող հաստատություններ, նման դրսևորումները չեմ կարծում որևէ կերպ պետք է խրախուսվեն կամ աննկատ մնան»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...