Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախ մանրամասներ է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ, անդրադարձել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներին ու մարտահրավերներին: Հաշվի առնելով առկա խնդիրները և բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ներկայացվել է անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը, որի հիմքում կլինի գործող օրենսդրության և պրակտիկայի լավարկումը: Ընդգծվել է, որ իրականացվող բարեփոխումները կնպաստեն նաև ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը, այդ թվում՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին: Սրբուհի Գալյանը նշել է, որ հայեցակարգի մշակման հիմքում այլ վերլուծություններին զուգահեռ, ուսումնասիրվել է այլ երկրների փորձը ևս:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագրի, այդ թվում՝ կարիքների գնահատման, շահագրգիռ կողմերի ներգրավման, օրենսդրական փաթեթի մշակման հետ կապված հարցեր:
Վարչապետը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխան, գործառնական և ինստիտուցիոնալ անկախությամբ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այն պետք է բարելավի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման մակարդակը, նպաստի մասնագետների կարողությունների զարգացմանը և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից