«Ես անձամբ և Գերմանիայի կառավարությունը Թուրքիային համարում ենք ԵՄ մտերիմ գործընկեր». Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիային համարում է Եվրամիության մտերիմ գործընկեր և ցանկանում է զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։ «Ես անձամբ և Գերմանիայի կառավարությունը Թուրքիային համարում ենք Եվրամիության մտերիմ գործընկեր։ Մենք ցանկանում ենք շարունակել հարթել ճանապարհը դեպի Եվրոպա», -Թուրքիա կատարած իր առաջին այցի ընթացում ասել է Մերցը Էրդողանի հետ մամուլի ասուլիսին։
Մերցի փոխանցմամբ՝ կողմերը խոսել են միգրացիայի խնդիրների մասին։ Օրակարգի այլ կարևոր հարցերից էր պաշտպանական համագործակցությունը։
Շաբաթվա սկզբին Թուրքիան Eurofighter ինքնաթիռների մատակարարման մասին համաձայնագիր ստորագրեց։ Մերցը ողջունել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից 20 Eurofighter ինքնաթիռների գնումը։
«Ռուսաստանի ռազմատենչ ռևիզիոնիզմը ամբողջությամբ վտանգում է եվրաատլանտյան անվտանգությունը... և այս համատեքստում Գերմանիայի կառավարությունը ողջունում է Թուրքիայի որոշումը՝ ձեռք բերել 20 Eurofighter ինքնաթիռ։ Այս ինքնաթիռները կծառայեն դաշինքի կոլեկտիվ անվտանգությանը», - ասել է նա Անկարայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկկողմ քննարկումներ կլինեն Ուկրաինայի պատերազմի և Մերձավոր Արևելքում խաղաղության ջանքերի շուրջ։ Երկու հակամարտություններում էլ Թուրքիան միջնորդի դեր ունի։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը