5 տարի նույն պաշտոնը զբաղեցրած փոխնախարարը 2 բնակարան ունի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի փետրվարին եւ արդեն 5 տարի համակարգում է ոլորտը։Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Խոջոյանը 10 տարի աշխատել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում որպես զարգացման ծրագրերի ղեկավար։2019-ից նա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» եւ «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի եւ գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի տնօրենն էր։
Խոջոյանը հասցրել է ղեկավարման տարիներին գույքով ապահովվել։Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի նրա հայտարարագրի՝ նա ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնցից 2-ն էլ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում ու ձեռք են բերվել 1995, 2017 թվականներին, եւ ավտոկայանատեղի, որը ձեռք է բերվել դարձյալ 2017 թվականին։Փոխնախարարը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Նրա բանկային ավանդները կազմել են 5,4 մլն դրամ եւ 200 դոլար։Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 25 հազար դոլար, 229 հազար 862 դրամ։Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 750 հազար դրամ։Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 531 հազար դրամ, որից 15 մլն 217 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից, 2 մլն 585 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։Եկամուտներից 409 հազար 588 դրամը «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն» է, 318 հազար 718 դրամը եւս «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն» է «Ամերիաբանկից»։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 364 հազար, որից գրեթե 30 մլն դրամը 2 բնակարանի եւ 2 ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։Ստացվում է՝ 10 մլն 495 հազար դրամը բնակարանի եւ ավտոկայանատեղու հիփոթեքի գումարն է, իսկ 19 մլն 644 հազար դրամը կրկին բնակարանի եւ ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։Հիշեցնենք, որ Արման Խոջոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը