ԵՄ-ն եւ ԵՏՄ-ն թշնամական կառույցներ չեն. Էնգել
Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Բրյուսելում ստորագրված նոր գործընկերային համաձայնագրի գոյությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Հարցին՝ արդյոք նոր գործարքը Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում կարեւոր փոփոխություններ կառաջացնի, Էնգելը նշել է, որ համաձայնագիրը հաստատում է երկու կողմերի ցանկությունը կառուցողական եւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ:
«Դա նաեւ ընդգծում է Հայաստանի եվրոպական աշխարհայացքը, որը չպետք է միայն ռուսական միությունների ցանցի մաս լինի: Համաձայնագրի գոյությունն ինքնին ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել», - ասել է նա:
Խոսելով «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասին ` Էնգելը այն ԵՄ եւ նրա անդամների միջեւ որպես գործընկերություն է բնութագրել, ինչպես նաեւ վեց արեւելաեվրոպական պետությունններ, որոնք մեկ մայրցամաքի եւ մեկ քաղաքակրթության են պատկանում:
«Սակայն չեմ կարծում, որ ԵՄ-ն այժմ պետք է հետագա ընդլայնման հնարավորությունը քննարկի: Սա չի նշանակում, որ դա ապագայում բացառվելու է: Միայն գործողություններին ավելի պատրաստ Եվրամիությունը, դա նաեւ արտաքին հարցերին է վերաբերում, կկարողանա ընդունել նոր անդամների», - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Եվրամիությունը նոյեմբերի 24-ին ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաաժողովի շրջանակներում:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին