Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան Կավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտը Սկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ում

Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. ՈւիթքոֆՍկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասինՊենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street JournalԵ՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունըԵվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. ԶելենսկիՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համարՓեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործումՌուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներումՍկսվել է ծիրանի արտահանումըԱշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումներըԵրեւանում եւ Գյումրիում կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնըԴրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւԻնչպիսի եղանակ է սպասվում այսօրՇվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել ենՄեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
Մամուլ

Մայիսի 28. Տոն, որին ստվեր է գցում խաթարված ինքնիշխանությունը

Մայիսի 28. Տոն, որին ստվեր է գցում խաթարված ինքնիշխանությունը։ Այս մասին իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն տարի մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայերը կանգ են առնում՝ հիշատակելու 1918 թվականին Առաջին Հայաստանի Հանրապետության հիմնադրումը։ Դա կարճատև, բայց հերոսական ինքնորոշման դրսևորում էր դարերի օտար լծի տակ գտնվելուց հետո։ Այս օրը հպարտության, հիշատակի և խորին երախտագիտության օր է։ Սակայն այս տարի, նշելով այս տարեդարձը, մենք պարտավոր ենք առերեսվել մի ցավալի իրականության հետ. Հայաստանի անկախությունն այսօր ավելի խոցելի ու թուլացած է, քան երբևէ 1991 թվականից ի վեր, երբ երկիրը վերագտավ իր ինքնիշխանությունը։

Սա հռետորական արտահայտություն չէ։ Դա քաղաքական իրականության սթափ գնահատականն է։ Հայկական պետականության հիմնասյուները՝ ինքնիշխանությունը, անվտանգությունն ու միասնականությունը՝ աննախադեպ ճնշման տակ են։

2020 թվականի պարտությունն Արցախյան պատերազմում շրջադարձային պահ էր։ Սակայն դա միայն տարածքների կորուստ չէր. դա զսպման ուժի, վստահության և նպատակների հստակության կորուստ էր։ Հայկական բանակը, որը մի ժամանակ ազգային տոկունության խորհրդանիշն էր, այժմ թուլացած և բարոյալքված վիճակում է։ Նրա քայքայումը շարունակվում է մինչև այսօր, մինչդեռ Ադրբեջանը օրեցօր դառնում է ավելի ագրեսիվ և զինված։

Հայաստանի սահմանների ներսում վտանգը այլևս տեսական չէ։ Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, գրավել ռազմավարական դիրքեր, կառուցել ճանապարհներ և ստեղծել անօրինական հենակետեր։ Սա սառեցված հակամարտություն չէ։ Սա Հայաստանի սահմանների գրավման ընթացիկ գործընթաց է, որը տեղի է ունենում ներկա պահին։

Ավելի վատ՝ այս քայքայումը ներսում դիմագրվում է կաթվածով։ Կառավարությունը՝ թուլացած մի շարք ճգնաժամերից և փորձի պակասից, չի կարողանում դրսևորել ո՛չ կարողություն, ո՛չ տեսլական։ Քաղաքականությունն արձագանքում է իրադարձություններին, այլ ոչ թե առաջնորդում։ 2018-ից հետո խոստացված ժողովրդավարական վերածնունդը վերածվել է քաղաքական բևեռացվածության, հասարակական հուսալքության և ինստիտուցիոնալ փխրունության։

Իսկական անկախությունը պահանջում է, որ երկրի ղեկավարները կարողանան գործել՝ ղեկավարվելով ազգային շահերով՝ ոչ թե վախով կամ ինքնապահպանման մղումով։ Իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունն ազատ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է Ադրբեջանի մշտական ճնշման ու սպառնալիքի ներքո։ Նրա գերակա նպատակը երկրի երկարաժամկետ շահերը չեն, այլ իր իշխանության կարճաժամկետ պահպանումը։ Այդ կախվածությունն աղավաղում է դատողությունը և նեղացնում ընտրության հնարավորությունները։ Ղեկավար, որը գործում է վախի պայմաններում, չի կարող ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իսկ հենց դա է այսօր Հայաստանի անկախության ամենամեծ խաթարումը։

Այժմ, ուժի քաղաքականության լկտի դրսևորմամբ, Ադրբեջանը ոչ միայն տարածքային պահանջներ է ներկայացնում, այլև պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ՝ ուղղակի հարված հասցնելով Հայաստանի ինքնիշխանությանը և ինքնիշխան կառավարման գաղափարին։

Ի՞նչ իմաստ ունի այս պայմաններում նշել «անկախությունը»։

Դա նշանակում է հասկանալ, որ անկախությունը ստատիկ նվաճում չէ, այլ վիճակ, որը պետք է մշտապես պաշտպանել՝ քաղաքական, ռազմական, սոցիալական և բարոյական առումներով։ Դա նշանակում է հասկանալ, որ պետական կառույցներն ու խորհրդանիշները այնքան ուժեղ են, որքան ժողովուրդն է պատրաստ դրանք պահպանել։ Դա նշանակում է գիտակցել, որ թեև Հայաստանը կարող է պահել ֆորմալ ինքնիշխանություն, այդ ինքնիշխանության բովանդակությունը՝ մեր որոշումներ կայացնելու ազատությունը՝ վախից ու ճնշումից դուրս, օրեցօր խաթարվում է։

Մայիսի 28-ը չպետք է վերածվի միայն ծեսի։ Թող այն լինի հիշեցում, որ անկախությունը պարզապես ժառանգված արժեք չէ. այն պետք է յուրաքանչյուր սերունդ վաստակի՝ նորովի։ Առաջին Հանրապետությունը տևեց հազիվ երկու տարի։ Այս Հանրապետությունն այժմ կանգնած է իր ամենամեծ փորձության առջև։ Մենք դեռ ժամանակ ունենք ապացուցելու, որ արժանի ենք «անկախ պետություն» կոչմանը՝ բայց միայն եթե հրաժարվենք պատրանքներից, առերեսվենք դաժան ճշմարտություններին և գործենք միասնաբար ու վճռականությամբ։