Անփոխարինելի իշխանության մարտահրավերները
Այն, որ իշխանությունը Հայաստանում անփոխարինելի է՝ արդեն փաստ է։ Սա պարզ էր ռեյտինգային քվեարկության ընտրակարգի ընդունումից հետո, իսկ համընդհանուր իրականություն դարձավ՝ ապրիլի 2-ից հետո։
Ամբողջ խնդիրն այն է, որ անփոխարինելիությունը նույնպես դինամիկ գործընթաց է եւ որեւէ պարագայում այն լիակատար կայացած փաստ համարելու պահից՝ սկսվելու են չնախատեսված փոփոխությունները։
Անփոխարինելիությունը նույնպես պահանջում է քաղաքական բանաձեւեր, քաղաքական մշակույթ եւ ամենակարեւորը՝ հանրային բովանդակություն։
25 տարի ցանկացած ընտրությունից հետո քննարկվում էր՝ իշխանությունը լեգիտիմ է, թե՝ ոչ։ Ժամանակի ընթացքում փոխվեց լեգիտիմության թե ընկալումը, թե ձեւակերպումը։ Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, ոչ ոք լեգիտիմության հարց չէր քննարկում։ Չկար նման հարցադրում։
Որքան էլ այսօր տարօրինակ հնչի, բայց իշխանության լեգիտիմության խնդիրը առաջանալու է 2018-ի ապրիլից։ Անփոխարինելի իշխանությունը եւ առաջին հերթին նրա ղեկավարն անսպասելիորեն արձանագրելու են, որ այսուհանդերձ կա նման խնդիր։
Թվում էր, թե չպետք է լինի, բայց կա։
2018-ի իշխանության լեգիտիմության հոմանիշը լինելու է իշխանության բովանդակությունը։ Իշխանությունը եւ առաջին հերթին նրա ղեկավարը պետք է գտնեն ճիշտ բանաձեւերը՝ իրենց «նոր իշխանության բովանդակությունը»։
Եթե գտան այդ բովանդակության, իրենց, թեկուզ եւ անփոխարինելիության պայմաններում նոր առաքելությունը, ապա կունենան լեգիտիմություն, չեն գտնի՝ սպասվելու են մեծ դժվարություններ, իսկ թե ինչ, այս պահին դժվար է ասել։
Ապրիլյան իշխանությունը պետք է գտնի հանրության տարբեր շերտերի հետ կոմպրոմիսի մեխանիզմները։ Սա շատ բարդ գործ է։
Բացի ստանդարտ ձեւակերպումներից՝ Ղարաբաղ, անվտանգություն եւ այլն, պետք է գտնվեն այլ լուծումներ։ Դրանք հեշտ չեն։ Դրանք լուրջ աշխատանք ենք պահանջում, բայց դրանք՝ կան։ Ընդ որում սա այն վիճակն է, երբ կարող են շահել բոլորը։ Հակառակ դեպքում՝ կարող են կորցնել բոլորը. առանց բացառության։
Իշխանության բովանդակությունը՝ սա է ապրիլյան իշխանության առաջնահերթ մարտահրավերներից մեկը։
Հակոբ Ասատրյան


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...