Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. ՈւիթքոֆՍկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասինՊենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street JournalԵ՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունըԵվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. ԶելենսկիՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համարՓեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Կարծիք

Վաղուց եկել է պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու, իրերն իրենց անունով կոչելու ժամանակը. Ս. Սահակյանը՝ միջադեպի մասին

Կարծում եմ՝ վաղուց եկել ա պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու ու իրերն իրենց անունով կոչելու ժամանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրային, քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը՝ եւ մանրամասներ հայտնել Հանրային հեռուստաընկերությունում քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ ծեծկռտուքից:

«Ուզում եմ մի փոքր պարզաբանել արդեն հայտնի հեռուստաբանավեճից հետո տեղի ունեցածը։ Էն ինչ տեղի ա ունեցել բանավեճի ընթացքում, հասանելի ա բոլորին։ Չնայած իմ բոլոր ջանքերին, դաստիարակությունս թույլ չտվեց իջնել օպոնենտի մակարդակի և հեռուստատեսային ժանրի կանոններին համապատասխան պատասխանել նրան։ Ըստ իս, հեռուստաբանավեճի տեսագրման ընթացքում իմ խոսքը քաղաքական ա։ Տեսախցիկներն անջատելուց հետո մյուս բանախոսը իրեն թույլ տվեց խոսույթ, որ ես երբեք թույլ չեմ տվել իմ նկատմամբ, ինչը մանրամասն պարզաբանման կարիք ուներ։

Արդեն շենքից դուրս գալուց հետո փորձել եմ ներկայացնել իմ հետ հարաբերվելու թույլատրելի սահմանները, ինչին ստացել եմ է՛լ ավելի անթույլատրելի պատասխան։

Սրա հետևանքը եղել ա էն, որ րոպեներ անց բանախոսը ահազանգել ա ոստիկանություն՝ իր նկատմամբ ֆիզիկական ներգործության բողոքով։ Մինչ ոստիկանության ժամանելը կրկին առաջարկել եմ մեր անձնական և քաղաքական տարաձայնությունները իրավապահ համակարգի քննության առարկա չդարձնել, ինչին մերժում եմ ստացել։ Ժամանած ոստիկանները մեզ ուղեկցել են ոստիկանության բաժին։ Դրանից հետո գործել եմ համաձայն իրավական պրոցեդուրաների, խղճիս և իմ խնդրանքով աջակցություն ցուցաբերած փաստաբանիս հորդորների։ Հարուցվել ա քրեական գործ, որը քննության փուլում ա։

Արժեքների մասին․ Իմ ամբողջ քաղաքական ճանապարհի ընթացքում պնդել եմ ու շարունակում եմ պնդել, որ բռնությունը քաղաքական հարցեր լուծելու միջոց չէ, բայցև կարծում եմ՝ հանրային խոսքի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ավելի մեծ խնդիրներ ա առաջացնում հանրային հարաբերություններում։ Դրանք պետք ա զուգահեռ գործող սկզբունքներ լինեն և անպայմանորեն հակակշռեն միմյանց։ Հենց էդ հավասարակշռության խախտման հետևանքներով են պայմանավորված մեր ներքաղաքական խնդիրների պատկառելի մասը։

Հարցի քաղաքական ասպեկտը․ Պատերազմից հետո 3 տարուց ավելի «քաղաքական» ու «փորձագիտական» որոշակի շերտ մոլորեցնում ա հանրությանը, թե վարվող քաղաքականությունը կարող ա հարատև խաղաղության հանգեցնել, թե էսօր-վաղը-մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր կկնքվի, իսկ ով մատնացույց ա անում էդ քաղաքականության ակնհայտ վտանգները, նրանց կողմից պիտակավորվում են որպես «պատերազմի հրձիգներ», «ռևանշիստներ» կամ այլ պիտակներով։ Առանց «փորձագիտական» էդ շերտի ակտիվ աջակցության, կառավարող ուժը չէր կարող իրականացնել պատերազմի և, ի վերջո, Հայաստանի չգոյությանը հանգեցնող վերոնշյալ քաղաքականությունը։ Նրանք են, որ «փափուկ բարձ» էին դնում հանրության գլխի տակ, մի մասը հավատացնում, որ շուտով Եվրոպայի աջակցությամբ ենք վերականգնելու խախտված բալանսը, մյուս մասը՝ Ռուսաստանի աջակցությամբ, ինչով մղում են հանրության անգործությանն ու փորձում համոզել, որ խնդիրներն առանց քաղաքացիների մասնակցության, մի հրաշքով կլուծվեն։ Դա հանգեցրել ա վիճակի, երբ արդեն վարչապետի մակարդակով հայտարարվում ա, որ չնայած մեր բոլոր զիջումներին, պատերազմը շատ հնարավոր ա։ Եւ կարծում եմ՝ վաղուց եկել ա պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու ու իրերն իրենց անունով կոչելու ժամանակը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու, բակում միմյանց քաշքշել, վիրավորել են։