էդ ո՞ր մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի․ Աննա Մկրտչյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը իր ֆոյսբուքյան էջում անդրադարձել է դատախազության նոր որոշմանը՝ փոխել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
«էդ որ մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի։ Հը՞
Ակնհայտորեն ալենի պարբերական կզելը և նիկոլի կոշիկը լիզելու պայմաններում «էականորեն փոխել է» քրեական գործի ընթացքը։
Վաղվա Հայաստանի համար, այսպիսի երկաթյա ապացույց անհրաժեշտ էր, որպեսզի իրավապահ համակարգի հրահանգավորվածության, ստրկամտության աստիճանը լինի անքննելի։
Չեք հավատա, բայց այս բացահայտումը մեզ ավելի էր պետք, քան նիկոլին։ Առաջին անգամ դատախազաքննչական որոշմամբ 10 օր առաջ ստացված կալանքն իրենք իսկ «ջրում» են։ Դե իհարկե նիկոլի ասելով թքել հետո թքածը լիզել իր շրջապատի և իրենից պաշտոն ստացածների համար առօրյա պրակտիկայի անբաժան մասն է։
Հ.Գ. նիկոլը դրսում ա իր տերերի կոշիկը լիզում։ Ներսում էլ իրա կոշիկը լիզում են իրա համար վնգստացողները»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին, սեփական նախաձեռնությամբ, փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ Անի Գևորգյանի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
Անի Գևորգյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։ Նա կալանավորվեց փետրվարի 1-ին՝ կոռուպցիոն գործի շրջանակներում։ ԱԱԾ-ն և ՔԿ-ն խուզարկության համար մուտք էին գործել էկոնոմիկայի նախարարություն։ Արդյունքում ձերբակալվեցին 7 հոգի, այդ թվում փոխնախարար Անի Իսպիրյանը։


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն