Ու լռություն, միջազգային լռություն․․․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«ՄԱ՞Կ, ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵ՞Ր, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1O
Կորսված սուվերենության,
պետական ինստիտուտների տոտալ կազմաքանդման, քաղբանտարկյալների,
ոստիկանական բռնությունների ու ամենաթողության,
դատական համակարգը ռեժիմի լծորդ դարձնելու,
օրենքների վրա թքած ունենալով բոլոր մակարդակներում իշխանությունը լկտիաբար զավթելու,
ազգային-պետական շահերի ուրացման,
բարոյական արժեքների ու կարmիր գծերի ոչնչացման, ներազգային աներևակայելի պառակտման,
արժեքային դեգրադացման,
հազարավոր հայրենազուրկ հայրենակիցների,
Արցախի դավաճանության,
վախի ու տոտալ ապատիայի մեր ժամանակներում մեկ էլ հիշել, որ այսօր Դեկտեմբերի 10-ն է,
ՄԱԿ-ի կողմից հայտարարված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Ու չդադարող մեղադրանք-ռևիզիա՝ անցյալն է մեղավոր․․
Ու տոնածառ, ու էլի խոշտանգվող Հրապարակ․․․
Ցինիկ է և ունայն ամենայն բան․․․
Ես մեզ չեն ճանաչում․․
Բաբելոնի աշտարակ դառնալու ճանապարհին ենք։
Մարդու իրավունք բառն իսկ ուղեղի մորմոք է առաջացնում,
Ու լռություն, միջազգային լռություն․․․»:


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն