Նոյեմբերի 9-ին ՀՀԿ ԵԿ-ը նախաձեռնում են Երևան քաղաքում անցակցնել երիտասարդական լուռ երթ
Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա Հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Այս մասին գրում է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին:
Ցավոք Հայաստանի իշխանություն հանդիսացող խմբավորումներն ամեն կերպ ցանկանում են մոռացության մատնել և փակել մեր ժողովրդի հաղթական էջերից մեկը՝ Արցախի հիմնահարցը: Մենք ՝ երիտասարդներս, ոչ մի կերպ չենք պատրաստվում մոռացության մատնել այն:
Ս.թ. նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտասարդական կառույցները նախաձեռնում են Երևան քաղաքում անցակցել երիտասարդական լուռ երթ՝ վերահաստատալով հայկական Արցախի դեմ գործի դրված անարդար ու անմարդկային ծրագրերի դեմ մեր արդար բողոքը:
Մենք համարում ենք, որ մեր հայրենիքի մի հատվածը հանձնվել է՝ միջազգային բոլոր նորմերի և սկզբունքների անմարդկային ոտնահարումներով, իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանումներով ու էթնիկ զտումներով: Աշխարհը պետք է իմանա, որ
Արցախյան էջը չի կարող և չի կարելի փակված համարել: Այդ հարցում մեր առաջին պահանջը Հայաստանի իշխանություններին է ուղղված:
Նոյեմբերի 9-ին ժամը 15:00, երիտասարդներին հրավիրում ենք Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից դեպի ՀՀ ԱԺ իրականացվող երթին:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը