Հայաստանի «հեղափոխական» իշխանության վրա մաքրվում են տարածաշրջանի բոլոր «կոշիկների կեղտերը»․ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Ինչպես են հանձնել Արցախը... Այն, որ Հայաստանի իշխանությունը ոչ մի երկրի քաղաքական կամ հանրային կուլիսներում հարգանք ու վստահություն չի վայելում` կարծում եմ նորություն չէ: Այո´, փաստ է, որ կապիտուլյանտի մեծագույն դավաճանություններից էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, բայց Ռուսաստանի գործունեությունն էլ (ավելի ճիշտ` անգործությունը) կոչվում է թիկունքից հարված Արցախի ժողովրդին:
Այո´, փաստ է, որ Նիկոլը, որպես հայկական պետականության «ղեկավար», ցեղասպանական ագրեսիայի առջև բացարձակ անպաշտպան թողեց հայ ժողովրդի մի հատվածին: Սակայն պետք է նաև հստակ ասել, որ ՌԴ-ն ինքն է ձախողել իր խաղաղարար առաքելությունն Արցախում և կորուստը միայն Նիկոլի դավաճան գրպանը գցելով հարցը չի լուծվում: Ռուսաստանը բարոյական իրավունք չուներ նման կերպ վարվեր 44-օրյա պատերազմից հետո իրեն անվերապահ վստահած արցախահայության նկատմամբ:
Ակնհայտ է, որ Հայաստանի «հեղափոխական» իշխանության վրա մաքրվում են տարածաշրջանի բոլոր «կոշիկների կեղտերը»: Որովհետև դա է նրանց իշխանության մնալու գինը: Նույնը նաև ԱՄՆ պարագայում է: Արցախի բռնի հայաթափումից ու ցեղասպանական սպառնալիքից ուղիղ հինգ օր առաջ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարում է, որ «Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը