Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքը Պատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում

Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի
Քաղաքականություն

Եթե Նիկոլը պետության հետ կապ ունի, ուրեմն ես ու դու էլ Յուրի Գագարինն ենք

Նիկոլ Փաշինյանը երեկ նոր հայեցակարգ առաջ քաշեց` «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքը՝ ուժեղացրու պետությունը»: Իրեն այս հայեցակարգին է բերել «հանրային երջանկություններով ու դժբախտություններով լի» իր կառավարման 5 տարին: Հիշեցինք նրա մեկ այլ թեւավոր խոսքը. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»: ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե ինչ կարծիքի է Փաշինյանի այս նոր հայեցակարգի մասին։
«Ձեր ասած անձը ո՛չ հայրենիքի հետ կապ ունի, ո՛չ պետության հետ։ Էդ դուք չէի՞ ք ասում՝ «Ակնան իմ հայրենիքն է», հիմա կոնկրետացեք` Ակնան ձեր հայրենի՞քն է։ Հայրենիք տված մարդը ո՞նց կարող է խոսել պետությունից կամ հայրենիքից։ Դու չէի՞ր ասում ՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»․․․, ես տգիտության պապայության հետ բանավիճելու բան չունեմ, ասել է՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», հետո բոլորից լավ է հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է, նրա թիմակիցներն էին գնացել՝ նուռը ձեռքներին սելֆի էին անում, թե Ակնան իմ հայրենիքն է։ Բա ձեր հայրենիքը Նիկոլը տվել է, էս ի՞նչ խաբար է, ինչո՞ւ ձեն չեք հանում։ Մի մարդ, որի իշխանության օրոք՝ 2021 թ. մայիսին, ադրբեջանցիները շվշվացնելով, առանց մի կրակոցի մտել են՝ Սեւ լճի 30 տոկոսն ու 41 քառակուսի կիլոմետր են վերցրել Հայաստանից։ Նա ի՞նչ կապ ունի պետության հետ, եթե Նիկոլը պետության հետ կապ ունի, ուրեմն ես ու դու էլ Յուրի Գագարինն ենք»,- ասաց Շարմազանովը։

Փաշինյանը կրկին նշել է, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կմ է՝ այդ թիվը սովետական հանրագիտարանում է եղել։

«Հանրագիտարա՞նն է քո համար հիմք։ Եթե հանրագիտարանն է հիմքը, գնա բրիտանական հանրագիտարանը բացի, տես Մեծ եւ Փոքր Հայքերը․ 300 հազար քառակուսի կիլոմետր մեկն է, 80 հազար՝ մյուսը։ Ալմա Աթայի հիմարությունից պրծանք, հիմա էլ սա՞։ Կամ՝ սովետական հանրագիտարանը ո՞րն է․․․, եթե չգիտի, ասեմ՝․ 1990 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքով՝ Խորհրդային Միությունում առկա բոլոր պետական միավորումները՝ ավտոնոմ մարզերը, հանրապետությունները եւ միութենական հանրապետություններն իրավունք ունեին օրենքով սահմանված կարգով արված հանրաքվեով հռչակել իրենց անկախությունը, եւ իրենք էին որոշում իրենց եւ ԽՍՀ պետության հարաբերությունները։ 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի համաձայն՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը, 1991 թ. դեկտեմբերի 10-ին, էլի ԽՍՀՄ օրենսդրությամբ, միջազգային նորմերով եւ ՄԱԿ կանոնադրության համաձայն, Արցախը հանրաքվեով անկախացել է, իսկ ՄԱԿ-ի նպատակն ինքնորոշման իրավունքն է: 1945 թվականից հետո աշխարհում եղել է 56-57 պետություն, հիմա 191-ից ավելի է, եթե ինքնորոշման իրավունքի հաղթարշավ չլիներ, ապա այդպես ո՞նց կլիներ։ Էս մարդն էդքանը չի հասկանում...»,- արձագանքեց Շարմազանովը։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին եւս Նիկոլ Փաշինյանի բանաձեւումները՝ հայրենիքի մասին, հիշեցրել են Աղդամի պատմությունը․ «Նրա ասածները հասկանալու համար նախ պետք է ահագին ինտելեկտուալ անկում ապրել, իջնել հատակը, հասկանալ, թե այդ երկունքի հիմքն ինչն է, բայց երբ ասում եք, որ հայրենիքի ու պետության վերաբերյալ տեսակետներ է արտահայտել, Ալեն Սիմոնյանը ներկա՞ է եղել այդ հայտարարությանը, որովհետեւ ինքն աղդամցի է, չէ՞, ուզում եմ իմանալ՝ հայրենիքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն ինքն ընդունելի՞ է համարում, որովհետեւ ինքն Աղդամում, կարծեմ, մեկի բաղերից նուռ էր գողացել ու ասում էր` սա իմ հայրենիքն է, Սուրեն Պապիկյանն էլ հետը։ Ուրեմն լավ կլինի՝ իրենք իրար մեջ մի հատ հասկանան, որովհետեւ ինձ համար Հայաստանի Հանրապետությունը վերացական հասկացություն չէ, Հայաստանի Հանրապետությունը պետական կազմավորում է, որի կազմավորման հիմքը դրվել է 1990 թ. օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով: Եվ անկախության մասին հռչակագրով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվում է՝ հիմք ընդունելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը` վերամիավորման մասին։ Իսկ Գերագույն խորհուրդը, որն ընդունել է այդ որոշումը, կազմված է եղել պատգամավորներից, որոնք ընտրված են եղել ե՛ւ Հայաստանի տարածքից, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի տարածքից, այդ թվում՝ նաեւ Շահումյանի շրջանից։ Ահա Հայաստանի Հանրապետության  կազմավորման հիմքը»։

44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հորը՝ Արա Ռոստոմյանին հարցրինք, թե որ հայրենիքի համար են զոհվել իր որդին` Հակոբ Ռոստոմյանը, եւ մյուսները, որոնք ընկել են Արցախում։ «Պետք չէ ուշադրություն դարձնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում, ինքն ամեն անգամ մի բան է ասում․ մեկ ասում է՝ Արցախը հայրենիք է, հիմա ասում է՝ Արցախը հայրենիք չէ։ Ես մի բան կասեմ, որ մեր տղաներն իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի, հանուն այն հողի, որը համարել են Հայաստան, եւ ինձ համար էլ, իմ բախտակիցներից շատերի համար էլ այդ հողը հայրենիք է։ Այնպես որ, Նիկոլն ամեն անգամ մի բան ասում է, իր ասածը լուրջ ընդունելն անիմաստ է։ Իրենք, 2018-ից սկսած, անընդհատ փորձում էին արժեզրկել, նույն բանը Սասուն Միքայելյանն էլ ասաց, որ հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան արցախյան ազատամարտը, այսինքն՝ իրենք պարբերաբար փորձել են արժեզրկել։ Նույն Աննա Հակոբյանն իր գրեթե իր բոլոր լայվերում եւ հարցազրույցներում կարմիր թելով տանում է այդ գիծը, որով ուզում է արժեզրկել։ Եթե հիշում եք՝ ասաց, որ 11 հազար դասալիքներ են եղել, որ զինվորները զոհվել են հանուն ոչնչի, որ փամփուշտները պետք է ձուլել ու զարդեր սարքել... եւ Նիկոլ Փաշինյանն էլ անընդհատ փորձել է արժեզրկել, իսկ այս վերջին իր ասածը դրանց տրամաբանական շարունակությունն է»,- ասաց Ռոստոմյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին էլ հարցրինք՝ երբ ինքը «Երազ իմ երկիր հայրենի» կամ «Իմ անուշ հայրենիք» երգերն էր կատարում, ո՞ր հայրենիքի մասին էր երգում, այդ հայրենիքը 29 800 կիլոմե՞տր էր։ «Հետաքրքիր է, որ պետականամետությունից շատ հեռու մարդն օգտագործում է «պետություն» բառը, պետական ինստիտուտները ջախջախած մարդն ասում է, որ հայրենիքը պետությունն է, իսկապե՞ս։ Դու գիտե՞ս ինչ է հայրենիքը։ Մեծ Հայքն է հայրենիքը: Մեր դեպքում, երբ մենք ազատագրեցինք Արցախը, դա նշանակում էր ավելի կուռ մնալ Մեծ Հայքի երազանքին, էսօր մեր բոլոր երազներն է ջախջախել սա, ոչ միայն մեր հայրենիքն է կործանել, դավաճանել հային, հայի միտքն ու  երազները, որոնց մասին մենք երգում էինք»,- պատասխանեց Պետրոսյանը։