Բրյուսելի հանդիպումը տեղի չի ունենա Ալիևի պատճառով. Արարատ Միրզոյան
Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև չի կայանա ադրբեջանական կողմի մերժման պատճառով։ Այս մասին Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ձեր հարցի պատասխանը շատ ուղիղ և կարճ է, Դուք հարցրիք, թե ով ժամանակ չգտավ, ակնհայտ է, որ դա Ադրբեջանի նախագահն էր։ Հուսով եմ, որ խնդիրն իսկապես ժամանակի մեջ է»,- ասաց Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ Երևանը հույս ունի նոր հանդիպում կազմակերպել Փաշինյանի և Ալիևի միջև։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նոր հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու խաղաղության համաձայնագիրը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
«Հուսով եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի պայմանավորվել նոր հանդիպման նոր ժամկետների շուրջ։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հանդիպմանը։ Մենք հավատարիմ ենք մնում խաղաղության օրակարգին»,- նշեց նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը