Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքը Պատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը

Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայաստան

Ավելի քան 87 միլիոն դրամ Ավինյանի երդմնակալության համար

Ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար են երևանցիները հատկացրել, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը որոշ փակագծեր է բացել, թե ինչի վրա են ծախսվել տասնյակ միլիոնները։

Ավինյանի ինագուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին։

Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը բարոյական դաշտում է դիտարկում հարցը. - «Սա իսկապես ինձ համար խայտառակություն է՝ հաշվի առնելով հատկապես՝ ինչ վիճակում է այսօր մեր պետությունը. մենք ընդունում ենք Արցախից բռնի ներգաղթածներին, ուստի կարծում եմ, որ նման շուքով, նման գումարով երդմնակալություն անել, կներեք, բարոյականության խնդիր է արդեն»։

Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսն են կազմում», այսինքն՝ միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրության, հյուրասիրություն։

«Ըստ իս՝ գործ ունենք հիվանդ փառասիրության հետ։ Միջոցառումը ես ինքս տեսել եմ միայն կադրերով, և ինձ համար գոնե ակնհայտ է, որ գործ ունենք փառամոլության հետ, որի համար զոհաբերվում են մեծ գումարներ, և ճաշակի խնդիրը շատ լուրջ է նման դեպքում, որովհետև ամեն ինչ չէ, ինչը որ թանկ է, և ինչի համար կարելի է շատ գումար վճարել, գեղեցիկ է։ Ես կարծում եմ՝ կարելի էր առհասարակ չանել նման մեծ ծախսեր, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտավոր էր կասեցնել, կանխել, զգուշացնել, որ առաջինը՝ հիմա դրա ժամանակը չէ, երկրորդը՝ այդ միջոցները ուղղվելու շատ ավելի կարևոր տեղեր կան», - նշեց Իզաբելլա Աբգարյանը։

«Երևանցիներին սա կհիշեցի, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները», - նորընտիր քաղաքապետ Ավինյանը հենց իր երդմնակալության օրը լրագրողներին բացատրեց, թե ինչով էր պայմանավորված այս հանդիսությունը։

«Ազատության» հետ զրույցում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արման Գալջյանը վերահաստեց՝ պատմություն է սա. - «Մենք պետք է պատշաճ կերպով իրականացնենք այդ միջոցառումը, որպեսզի հետագայում Երևանի պատմությունն ուսումնասիրելիս տեսնեն, որ օրինակ՝ այս թվականին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ, և կարծում եմ՝ կանոնակարգերը ինչքան էլ շատերի համար ձևականություն թվան, դրանք կարևոր են նաև ինստիտուտների կարևորության, խորհրդանիշները կարևորելու համար»։

Հարցադրմանը, թե նախկին քաղաքապետները, որ նման միջոցառումներ չեն կազմակերպել, դրանով ստորադասվո՞ւմ էր քաղաքապետարանի աշխատանքը, Գալջյանն ասաց. - «Խոսքը աշխատանքի ստորադասման մասին չէ, նախ՝ կազմակերպվել են միջոցառումներ, պարզապես այլ ոճի, այս դեպքում մի փոքր այլ ոչ է»։

Դեկորներն արդեն հեռացվել են, բայց ռեկվիզիտները, գորգը հագուստը բեմն ու պատվանդանները էլի պետք կգան այլ մշակութային միջոցառումների համար։ «Եթե դա լիներ մեկ անգամվա ծախս, այո, կարելի էր քննադատել, բայց երբ որ գնվել են իրեր, որոնք Երևանի սեփականությունն են դարձել և պարբերաբար օգտագործվել են, կարծում եմ՝ այս դեպքում նորմալ է», - նշեց Արման Գալջյանը։

Երևանցիներն «Ազատության» հետ զրույցում նշեցին՝ սա նորմալ չէ. - «Նորմալը մեզ նման մարդիկ են, որ իրենց ձեռքը կրակն են ընկել», - ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները թվարկեցին քաղաքի խնդիրները՝ աղբահանություն, տրանսպորտ, փոշի՝ հիշեցնելով քաղաքային իշխանությանը, որը ուրարտական արքունիքի ինտերիերից դուրս այսպիսի հրատապ, կենցաղային խնդիրներ էլ կան։

Մոտ 2 ժամ տևած արարողության համար ծախսված 87 միլիոն դրամի գնումը կրկին մեկ անձից է եղել՝ «Բեգրաունդ» ՍՊԸ -ից, ընդ որում՝ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 9-ին։ Տիգրան Ավինյանը միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ ընտրվեց։