Պատմելու չէ, դա պետք է տեսնել, հիմա հայրենիքում եմ, դա ինձ հերիք է․ արտակարգ չվերթով Իսրայելից ՀՀ ժամանած կին
Պատմելով չէ, դա պարզապես պետք է տեսնես, ապրես, երբ երեխաներդ վախենում են, քնից արթնանում են ու գոռում՝ մայրիկ, նորի՞ց, պատմելու չէ, թե այդ պահին ինչ է զգում մայրը։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Թել Ավիվ-Երեւան հատուկ չվերթով Հայաստան ժամանած Իսրայելի հայ համայնքի անդամներից մեկը։
«Մեր քաղաքում այդքան լարված չէր, բայց ես պաշտպանողական իրեր էի վերցրել, ամեն շխկոցից մածում էինք, թե հիմա ահաբեկիչներ կմտնեն ու ինչ-որ գործողություններ կանեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ առանց որևէ բանի մեզ հասցրել են Հայաստան, իմ հայրենիքում եմ, մենակ դա հերիք է»,- ասաց նա։
Նշենք, որ Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի օդանավը քիչ առաջ ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։
Իսրայելից Հայաստան պետք է տեղափոխվեր ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա։
Թռիչքի կազմակերպումը և ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը