Անհրաժեշտ է, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն վարի՝ հեռու մնալով անհամաչափ քայլերի վտանգավոր հետևանքներից․ Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից հայտնում են․
«Այսօր՝ Ուրբաթ, 6 Հոկտեմբեր 2023-ի յետմիջօրէին, Անթիլիասի Մայրավանքէն ներս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ, տեղի ունեցաւ վանաբնակ միաբան հայրերուն հանդիպում:
Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Ազրպէյճանի Արցախի գրաւումով պարզուած կացութեան, մեր ժողովուրդին մօտ ստեղծուած խոր ցաւին ու ընդվզումին եւ Հայաստանի մէջ կայք հաստատած Արցախի մեր զաւակներուն մարդասիրական օժանդակութիւն կատարելու անյետաձգելի անհրաժեշտութեան:
Նորին Սրբութիւնը յայտնեց, որ Հայաստանն ու մեր ժողովուրդը նոր կացութեան դիմաց կը գտնուին: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ Հայաստանը մօտէն հետեւի տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներուն եւ հաւասարակշռուած քաղաքականութիւն վարէ՝ հեռու պահելով Հայաստանը անհամաչափ քայլերու վտանգաւոր հետեւանքներէն: Ապա, Հայրապետը ընդգծեց, թէ իր արժեւորումով, ներկայ հանգրուանին իրապաշտ մօտեցումով ռազմավարական նոր մօտեցում հարկ է ճշդուի, նկատի ունենալով յատկապէս հետեւեալ երեք կէտերը.-
ա) Ռազմագերիներու եւ Ազրպէյճանի կողմէ կալանաւորուած Արցախի պետական անձնաւորութիւններու ազատ արձակում։
բ) Մարդասիրական օժանդակութիւն Արցախի մեր զաւակներուն։
գ) Միջազգային երաշխիք արցախցիներուն վերադարձի իրաւունքին:
Միաբանութիւնը իր խոր ընդվզումը յայտնեց Ազրպէյճանի կողմէ Արցախի խաղաղ հայ բնակչութեան դէմ շղթայազերծուած պատերազմին եւ բռնի ոյժով զայն իր պատմական հողերէն հեռացնելու անարգ քաղաքականութեան, որ իր մօտեցումով, եղանակով ու նպատակով ցեղասպանութիւն էր: Միաբանութիւնը նաեւ խստօրէն դատապարտեց Ազրպէյճանի կողմէ Արցախի նախկին եւ ներկայ պետական պատասխանատուներուն ձերբակալումը եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ շարունակուող սպառնալիքները: Ապա, ան կոչ ուղղեց Հայաստանի իշխանութեան, որ առաջնահերթութիւն ընծայէ Հայաստան ապաստանած Արցախի ընտանիքներուն՝ օժանդակութեան յատուկ ծրագիրներ մշակելով, ինչպէս նաեւ միջազգային համայնքին՝ նոյն նպատակին համար անհրաժեշտ օժանդակութիւնը կատարելու»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը