Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը Իրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասին Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառով Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ

Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
Քաղաքականություն

Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում ենք կանխելու պետության հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ողբերգական իրադարձությունների, հարյուրավոր զոհերի ու վիրավորների, խաղաղ բնակիչների բռնի տեղահանության, էթնիկ զտման, հասարակության շրջանում ամեն ժամի հետ աճող անորոշության ու տագնապի համապատկերում, Արցախին ու Հայաստանին, հայ հասարակությանն ամենամեծ վնասը, ցավոք, հասցնում է ՀՀ պետական բյուջեից, հարկատուների միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը՝ իր ղեկավար կազմով, բայց առաջին հերթին՝ լրատվական ծառայության պատասխանատուներով ու Նիկոլ Փաշինյանի քարոզչագործիքի դերը կատարող Պետրոս Ղազարյանով, ինչպես նաև քարոզիչ-փորձագետների բանակով։

Նպատակն ակնհայտ է՝ մեղավորներ կարգել, հասարակությանը մոլորեցնել և ՀՀ կառավարության պատասխանատվությունը նվազեցնել:

Վերջին ամենացայտուն օրինակն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցությամբ հարցազրույցն էր, որի ընթացքում վերջինս այս էմոցիոնալ գերլարված, ողբերգական իրավիճակում, երբ հազարավոր արցախահայեր անմարդկային պայմաններում փորձում են կյանքի գնով անցնել Արցախից Հայաստան օրեր ձգվող ճանապարհը՝ փորձելով փրկվել ցեղասպանվելուց, նա միակողմանի, կեղծ պնդումներով, էժանագին մեթոդներով նենգափոխում է իրականությունը, թիրախավորում և անվանարկում է կոնկրետ անձանց, հիմնավորումներ ու ապացույցներ պահանջող մեղադրանքներ է հնչեցնում Արցախի այն իշխանությունների հասցեին, որոնք օբյեկտիվ պատճառներով այսօր չեն կարող պատասխանել իրեն, քանի որ, ի տարբերություն Սամվել Բաբայանի, ով արագ և ապահով դուրս է եկել Արցախից՝ այնտեղ թողնելով հազարավոր արցախցիների, Արցախում են և փորձում են դուրս բերել ժողովրդին։

Պատահական չէր նաև Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, ցույցերն ու հանրահավաքները լուսաբանող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գծին աջակցող լրատվամիջոցների կողմից գործածվող խտրական, արցախահայերին թիրախավորող բառապաշարը: Նույն բառապաշարն էր նաև ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում: Նշյալ լրատվամիջոցները հրապարակում էին ցուցարարների արցախյան ծագումը շեշտող լուրեր՝ թիրախավորելով, անվանարկելով նրանց։

Այս համատեքստում խիստ անհանգստացնող է հասարակության մեջ Հանրային հեռուստաընկերության եթերից ատելության տարածումն ու սերմանումն Արցախի ներկայիս իշխանությունների, ինչպես նաև ՀՀ նախկին բոլոր իշխանությունների հասցեին։ ՀՀ գործող իշխանությունները, որոնք հասարակությանը 5 տարի շարունակ սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելով՝ միմյանց դեմ ատելություն ու թշնամություն էին տարածում՝ գռեհիկ բառապաշար և ապատեղեկատվություն տարածելով, այսօր նույնը շարունակում են նաև Արցախի ժողովրդի ու Արցախի իշխանությունների, Հայաստանի նախկին իշխանությունների, հանրային, քաղաքական գործիչների նկատմամբ։

Խնդիրը տվյալ դեպքում ոչ Սամվել Բաբայանի անձն է և ոչ էլ նրա հակապետական գործունեությունը (մարդկային հիշողությունն անկարող է մոռանալ այն դաժանությունները, որով Սամվել Բաբայանը զբաղվում էր Արցախում ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, իսկ մամուլի արխիվները պահպանում են նրա վայրագությունների ու դրանց զոհերի մասին վավերագրությունները), այլ այն, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է հայկական եթերով սին, միակողմանի մեղադրանքներ, թշնամական թեզեր ու մանիպուլյացիաներ տարածում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, տելեգրամ ալիքները երեկվանից փութաջանորեն տարածում են Սամվել Բաբայանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հատվածները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հ1-ը՝ տվյալ դեպքում, ի դեմս Սամվել Բաբայանի, նպաստում է ադրբեջանական թեզերի տարածմանը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Հանրային հեռուստաընկերության այս գործելաոճը, պահանջում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից, իրավասու այլ պետական կառույցներից քայլեր ձեռնարկել՝ անհապաղ կանխելու հարկատուների, պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու ոչ պրոֆեսիոնալ, հակահայկական քաղաքականությունը։

Կոչ ենք անում վե՛րջ տալ իշխանությունների սանձազերծած քարոզչությանը և պետական հանրային միջոցները չմսխել և այն չծառայեցնել ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ ատելություն սերմանելու, ապատեղեկատվություն և թշնամանք տարածելու, քաղաքական մրցակիցներին հեղինակազրկելու, իրենց պատասխանատվությունն այլ մարդկանց վրա բարդելու և թշնամի պետության նպատակներին, օրակարգին:

Հրավիրում ենք լրատվամիջոցների, խոսքի ազատության, մամուլի խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպությունների, հանրային ակտիվ գործիչների ուշադրությունը՝ կոչ անելով դիրքորոշում արտահայտել հանրային միջոցները իշխանական և թշնամական քարզչությանը ծառայեցնելու այս բացահայտ գործելաոճի վերաբերյալ։

Հայտարարությանը միացել են՝

1. Սաթիկ Սեյրանյան-Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
2. Բագրատ Եսայան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
3. Արկադի Գրիգորյան – Tert.am կայքի գլխավոր խմբագիր
4. Սոնա Տռուզյան - «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
5. Գևորգ Էմին-Տերյան-Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր
6. Անժելա Նալբանդյան-PARA TV-ի փոխտնօրեն
7. Փիրուզա Մելիքսեթյան- «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր
8. Փայլակ Ֆահրադյան-Irakanum.am կայքի խմբագիր
9. Ժաննա Ծառուկյան-LIVEnews.am, գլխավոր խմբագիր
10. Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր
11. Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
12. Տաթև Այվազյան-Armday.am կայքի խմբագիր, տնօրեն
13. Սամվել Չախալյան - «Բիզնես 24»-ի տնօրեն
14. Տիգրան Գալստյան- 24NEWS.am-ի գլխավոր խմբագիր
15. Անի Գևորգյան - NewDay.am կայքի խմբագիր
16. Բեթղեհեմ Արաբյան – Hayastan.news կայքի գլխավոր խմբագիր
17. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
18. Լիա Խոջոյան MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր
19. Սևակ Յակոբեան- Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի գլխավոր խմբագիր
20. «Ժողովուրդ» օրաթերթ

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար: Կարող են միանալ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և հանրային գործիչներ»: